Մարմնամարզիկները կմասնակցեն Դիտյատինի Գավաթի խաղարկությանը


Մարմնամարզիկները կմասնակցեն Դիտյատինի Գավաթի խաղարկությանը

  • 17-05-2017 17:44:21   | Հայաստան  |  Սպորտ

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականն այսօր մեկնեց Ռուսաստան` մասնակցելու Ալեքսանդր Դիտյատինի Գավաթի միջազգային խաղարկությանը:
 
Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշել է, որ այս անգամ փորձարկելու են երիտասարդներին: Թիմի կազմում ընդգրկված են Արթուր Ավետիսյանը (լուսանկարում), Ժորա Սմբատյանը եւ Գագիկ Խաչիկյանը (երեքն էլ` բազմամարտ):
 
Հայ մարմնամարզիկները կմեկնարկեն մայիսի 19-ին: Ավետիսյանը եւ Սմբատյանը հանդես կգան թիմային պայքարում, իսկ Խաչիկյանը` անհատականում: 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play