Դասընթաց` հեպատիտ C-ով հիվանդների բուժումը սկսելուց առաջ


Դասընթաց` հեպատիտ C-ով հիվանդների բուժումը սկսելուց առաջ

  • 17-05-2017 17:45:43   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ առողջապահության նախարարության Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի ջանքերով Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում կազմակերպվել է դասընթաց «Վիրուսային հեպատիտ C-ով պացիենտների հակավիրուսային բուժման ժամանակակից սխեմաները» և «Վիրուսային հեպատիտ C-ի բուժման նոր դեղերի անվտանգության դիտարկումը» թեմաներով:
 
Դասընթացին մասնակցել է հանրապետության տարբեր բուժհաստատությունների 29 բժիշկ, ովքեր պետք է իրականացնեն հեպատիտ C վիրուսով հիվանդների բուժումը` հակավիրուսային «Սովալդի» դեղով:
 
Առողջապահական ոլորտի մասնագետների այս ուսուցումը նրատակ ունի նոր դեղով բուժումը սկսելուց առաջ մասնագետներին ծանոթացնել հեպատիտ C-ի բուժման միջազգային ժամանակակից սխեմաներին, ինչպես նաև կիրառվող դեղի արդյունավետությանն ու անվտանգությանը։
 
Կարևորելով ծրագրի շրջանակում հեպատիտ C-ով հիվանդների բուժման արդյունավետությունը` ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այցերել է Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ, հետևել ուսուցման ընթացքին։
 
Դասընթացի ավարտին մասնակիցներին տրվել են հավաստագրեր:
 
Հիշեցնենք, որ Վրաստանի առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հեպատիտ C վիրուսով հիվանդների բուժման համար նախատեսված հակավիրուսային «Սովալդի» դեղի 3000 միավոր որպես նվիրատվություն տրամադրել է ՀՀ առողջապահության նախարարությանը։
 
Միաժամանակ, Լևոն Ալթունյանն այցերել է նաև ՀՀ առողջապահության նախարարության Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն, ծանոթացել կենտրոնի աշխատանքների ընթացքին:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play