ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության պատվիրակությանը


ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության պատվիրակությանը

  • 18-05-2017 11:21:27   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն նախօրեին ընդունել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO)  Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի անտառային ոլորտի հարցերով պատասխանատու Նորբերտ Ուինկլեր-Ռատոնյինի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանը, «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արամ Գյուլխասյանը:
 
Հանդիպման նպատակն էր քննարկել Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում ՊԳԿ աջակցությամբ իրականացվող ծրագրերը, ինչպես նաև նախանշել հետագա համագործակցության շրջանակները:
 
«Անտառային ոլորտին առնչվող խնդիրները պայմանավորված բնակլիմայական փոփոխություններով այսօր կարևորվում են ամբողջ աշխարհում: Հայաստանը ևս բացառություն չէ. անտառային տարածքների արդյունավետ կառավարումը մեր երկրի համար ունի ռազմավարական նշանակություն, և այս ուղղությամբ մենք ակնկալում ենք ձեր աջակցությունը», - ողջունելով հյուրերին` նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:
 
Այնուհետև նախարարը հյուրերին ներկայացրել է անտառային ոլորտում ՀՀ կառավարության առաջնահերթությունները, որոնց թվում հատկապես կարևորվում են անտառային ռեսուրսների արդյունավետ կառավարման և անտառների գույքագրման հարցերը: Անդրադարձ է կատարվել նաև անտառային ռեսուրսների բնագավառում ագրոբիզնեսի և էկոտուրիզմի զարգացմանը, ինչը կնպաստի անտառամերձ շրջանների բնակիչների բարեկեցության ապահովմանը: 
 
Պատվիրակության անդամներն իրենց հերթին ներկայացրել են ոլորտում իրականացրած դիտարկման արդյունքները, համաձայն որոնց Հայաստանում անտառների կառավարման ուղղության մեջ հիմնական մարտահրավերները վերաբերում են անտառային տարածքների ավելացման անհրաժեշտությանը, երկարաժամկետ ֆինանսավորման կայունության  ապահովմանը և անտառային տնտեսությունների քաղաքականության ինտեգրմանը գյուղատնտեական քաղաքականության  հետ:
 
Ընդգծելով, որ ՊԳԿ-ի հետ համատեղ ծրագրերը եղել են հաջողված և արդյունավետ` նախարարն առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ անտառային ռեսուրսների կառավարման ոլորտում ծրագրի մշակման և իրականացման նպատակով:
 
 
 
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
 
հասարակայնության հետ կապերի բաժին
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play