Իրանը պատասխան պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ-ի նկատմամբ


Իրանը պատասխան պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ-ի նկատմամբ

  • 18-05-2017 14:48:07   | Իրան  |  Հասարակություն

 
Իրանի արտգործնախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին` ի պատասխան Վաշինգտոնի կողմից նախօրեին ընդունված նմանատիպ սահմանափակող միջոցառումների: Interfax-ի փոխանցմամբ` պատժամիջոցներ են սահմանվել ամերիկյան 9-ը ֆիզիկական անձանց և ընկերությունների նկատմամբ, որոնք էական դեր են խաղացել սիոնիստական ռեժիմի կողմից գրավված տարածքներում  ուղղակի կամ անուղղակի ճանապարհով մարդու իրավունքների կոպիտ խախտման հարցում: 
Իրանի արտգործնախարարության կողմից թարմացված պատժամիջոցների ցուցակը հրապարակվելու է համապատասխան մարմինների հաստատելուց հետո: 
Նախօրեին ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը լրացրել է պատժամիջոցային ցուցակը, որն առնչվում էր Իրանի միջուկային ծրագրին և Սիրիային օգնություն ցուցաբերելուն: 
Համաձայն նախարարության կողմից նախորդ շաբաթ թարմացված հայտարարության` սահմանափակումների ցուցակում հայտնած մարդկանց թվում են չորս իրանցի զինվորական, որոնցից մեկը հանդիսանում է մի կազմակերպության ղեկավարը, որը կապված է պինդ վառելիքով գործող բալիստիկ հրթիռների ծրագրի հետ, ինչպես նաև տարբեր բնույթի աջակցություն է ցուցաբերում Սիրիային: 
Թեհրանը ԱՄՆ-ի վարչակազմի որոշումն անվանել է անընդունելի, ապօրինի և միջազգային նորմերին հակասող: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն