Հրապարակված փաստերը ճշտելու համար Բնապահպանական պետական տեսչության աշխատակիցները կատարել են ուսումնասիրություններ


Հրապարակված փաստերը ճշտելու համար Բնապահպանական պետական տեսչության աշխատակիցները կատարել են ուսումնասիրություններ

  • 18-05-2017 18:22:01   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 ՀՀ բնապահպանության նախարարության  «Թեժ գծով» ստացված 2017 թվականի մայիսի 16-ի ՀՀ Տավուշի մարզի Կողբ համայնքի տարածքում  ծառերի հատման ահազանգում հարապարակված փաստերը ճշտելու համար Բնապահպանական պետական տեսչության աշխատակիցների կողմից կատարվել են ուսումնասիրություններ  «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Նոյեմբերյանի անտառտնտեսության»  Զիկատարի անտառպետության տարածքում /«Զիկատար» արգելավայրի տարածքից դուրս/: 
Ուսումանսիրությամբ պարզվել է, որ նշված տարածքը գտնվում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Նոյեմբերյանի անտառտնտեսության»  Զիկատարի անտառպետության  1-ին պահաբաժնում, որտեղ հայտնաբերվել են բազմաթիվ քամատապալ, համարակալված և կնքված ծառեր:
Ըստ անտառտնտեսության տնօրենի հայտարարության, տվյալ տարածքում եղած թափուկ քամատապալ փայտանյութի մի մասը, որ որակյալ է եղել` վաճառվել է տնտեսության կողմից, իսկ մնացած մասը, որպես անվճար թափուկ-վառելափայտ` տրվել է ազգաբնակչությանը, որի մի  մասն էլ առայժմ տեղում է: Ինչ վերաբերում է այն նկարում պատկերված տապալված ծառին, որի վրա երևում է ճոպանի հետք, այն առաջացել է Կողբ գյուղի բնակիչ Վարդան Տիրացվյանի կողմից իր մեքենայով տեղաշարժելիս, որի համար նա ունեցել  է «Նոյեմբերյանի անտառտնտեսության»  2017թ-ի փետրվարի 24-իտրված N 041247 անդորրագիրը: 
Այս պահի դրությամբ քամատապալ ծառերից տնտեսության անտառպետություններում կնքված են 4.373 հատ տարբեր տեսակի ծառեր, որոնք հաշվառված են, կնքված և ենթակա են իրացման: 
 
Պարզաբանում ձկների անկման վերաբերյալ
 
ՀՀ բնապահպանության նախարարության  <Թեժ գծով> ստացված 2017 թվականի մայիսի 15-ի` Ծաղկունյաց լճում մեծ թվով ձկների անկման ահազանգի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ Բնապահպանական պետական տեսչության աշխատակիցների կողմից կատարված ջրի նմուշառման լաբորատոր անալիտիկ հետազոտության արդյունքում թունավոր տարրեր չեն հայտնաբերվել:
     Ձկների զանգվածային անկման պատճառ է հանդիսացել խստագույն ձմեռը, ինչի հետևանքով լիճը ծածկվել է սառույցով՝ առաջացնելով թթվածնային քաղց:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն