Թշնամին գիշերն արձակել է ավելի քան 1300 կրակոց, կիրառել ականանետեր ու հակատանկային նռնականետ


Թշնամին գիշերն արձակել է ավելի քան 1300 կրակոց, կիրառել ականանետեր ու հակատանկային նռնականետ

  • 19-05-2017 09:46:56   | Ադրբեջան  |  Քաղաքական

 
 
Մայիսի 18-ին և լույս 19-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 90 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1300 կրակոց: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են նաև, որ բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը շփման գծի արևելյան ուղղությամբ կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ), իսկ հյուսիսարևելյան հատվածում՝ 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ) և ձեռքի հակատանկային նռնականետ (1 արկ):
ՊԲ առաջապահ շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական