Սուր լեյկոզով տառապող 26-ամյա աղջկան բուժման գումար կամ դեղորայք է հարկավոր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
19-05-2017 11:37:07 | Հայաստան | Հասարակություն
Արուսյակ Հայրապետյանը 26 տարեկան է: 2007 թվականին աղջկա մոտ ախտորոշվել է լեյկոզ, Յոլյանի անվան արյունաբանական հիվանդանոցում բուժվելուց հետո, կարծես ամբողջովին առողջացել է: Ամուսնացել է, ունի մեկ տարեկան դուստր: Հիվանդությունը գլուխ է բարձրացրել և այժմ կրկին պարկած է արյունաբանական հիվանդանոցում , արդեն սուր լեյկոզ ախտորոշմամբ: Ընտանիքը սոցիալապես ծանր պայմաններում է ապրում և չի կարողանում հոգալ բուժական այն ծախսերը, որոնք հիվանդանոցը չի տրամադրում: Արուսյակը դիմում է մեր բոլորի աջակցությանը, որպեսզի կարողանա բուժումը շարունակել, նրան անհրաժեշտ է մոտ 10000 դոլար՝ դեղերն ապահովելու համար:
Եթե կլինեն մարդիկ, որ կկարողանան օգնել Արուսյակին, կարող են զանգահարել նրան այս հեռախոսահամարով՝ +37477 776 979:
ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ բանկում Արուսյակ Հայրապետյանի անունով բացվել են հաշվեհամարներ.
16040078670500 ՀՀ դրամ
16040078670501 ԱՄՆ դոլար
16040078670502 ԵՎՐՈ
16040078670503 ՌԴ ռուբլի
SWIFT:ARMJAM22
Ձեզ ենք ներկայացնում նաև այն դեղերի ցանկը, որն աղջիկը պետք է ստանա երկուշաբթի, 22.05.2017թ.: