Թանգարանների եվրոպական գիշերը «Էրեբունի» արգելոց-թանգարանում


Թանգարանների եվրոպական գիշերը «Էրեբունի» արգելոց-թանգարանում

  • 19-05-2017 13:07:40   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Այս տարի մայիսի 20-ին, ժամը 18:00-ից Երևանի քաղաքապետարանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը կմիանա «Թանգարանների գիշեր» համաեվրոպական նախաձեռնությանը՝ միջոցառումների հատուկ ծրագրով: Թանգարանների եվրոպական գիշերվա շրջանակում «Էրեբունի» թանգարանը հանդես կգա «Ցավոտ պատմություններ. դժվար պատմելին թանգարաններում» խորագրի ներքո՝ ներկայացնելով Վան քաղաքի մշակութային ժառանգությունը, որն այսօր, ցավոք, մեզ չի պատկանում:                                                                             Արգելոց-թանգարանի Գիշերվա այցելուները մինչև կեսգիշեր հնարավորություն կունենան  բացի մշտական ցուցադրությունը դիտելուց և միջնաբերդ այցելելուց, թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում դիտել «Վան. կորուսյալ մայրաքաղաք» ցուցահանդեսը՝ նվիրված Հայոց առաջին մայրաքաղաք Վանին: Թանգարանին կից բացօթյա սրահում կլինեն Վանի հնագիտական ժառանգության վերաբերյալ դասախոսություններ: Իրիկնամուտին Էրեբունի թանգարանի դիմացի հարթակում ԵՊՀ-ի Մշակույթի կենտրոնի սաները հանդես կգան երաժշտական ու պարային կատարումներով, նաև կցուցադրեն Վանի ազգային տարազը: Այնուհետ, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Ոստան» ազգագրական երգի ու պարի համույթը 1 ժամ շարունակ այցելուներին կներկայցնի  Վանի ժողովրդական երգ ու պարի, ծեսերի գեղեցիկ բեմադրություններ:                                                                                                  Թանգարանների եվրոպական գիշերը Էրեբունիում կեզրափակվի կեսգիշերին՝ «Էրեբունի» միջնաբերդում  զբոսնելով:
«Թանգարանների եվրոպական  գիշեր» ծրագիրը մեկնարկել է 2005 թվականից՝ Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարության նախաձեռնությամբ` ԻԿՕՄ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրոպայի խորհրդի հովանավորությամբ: 2017թ. կարգախոսն է «Ցավոտ պատմություններ. դժվար պատմելին թանգարաններում»:  
 
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան
 
 
 
ԾՐԱԳԻՐ
Մայիսի 20-ի՝ Թանգարանների եվրոպական գիշերվա
 միջոցառումների
 
• Ժամը՝ 18:00-24:00 --Ազատ մուտք Էրեբունի թանգարան և հնավայր
• Ժամը՝ 18:00-24:00 --Ցուցահանդեսի դիտում «Ցավոտ պատմություններ, Վան. Կորուսյալ մայրաքաղաք» /թանգարանի ժամանակավոր ցուցասրահ/
 • Ժամը՝ 19:00 –19:10 - Ֆլեշմոբ՝ Վանի ազգային տարազների ցուցադրությամբ /թանգարանի դիմացի հարթակ/
•Ժամը՝ 19:10 – 19:20- «Ցորյաններ» պարային կատարում՝ ԵՊՀ Մշակույթի կենտրոնի սաների մասնակցությամբ /թանգարանի դիմացի հարթակ/                                                                                          
•Ժամը՝ 19:20-19:30 - «Կոմիտասյան երգերի շարան»՝ ԵՊՀ Մշակույթի կենտրոնի երգչախմբի կատարմամբ /թանգարանի դիմացի հարթակ/                                                         
 •Ժամը՝ 19:30-20:30 – Բացօթյա համերգ «Վանի տարածաշրջանի երգերը և պարերը»՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Ոստան» ազգագրական երգի-պարի համույթի մասնակցությամբ /թանգարանի դիմացի հարթակ/   
 • Ժամը՝ 21:00-22:00 – Դասախոսություններ Վանի հնագիտական ժառանգության վերաբերյալ  /թանգարանի պերգոլաներով բացօթյա սրահ/  
Միքայել Բադալյան «Վանա լճի արևելյան ավազանը Խալդիի կերպարների և տարածույթների համատեքստում» /Ք.ա. 9-րդ դ. վերջին քառորդ-8-րդ դ. 1-ին քառորդ/
Արսեն Բոբոխյան «Վանի ավազանը բրոնզի և երկաթի դարերում»
Սիմոն Հմայակյան «Արևների քաղաք Վան»                                                                                                     
• Ժամը 22:00-24:00-- «Գիշերային զբոսանք» Էրեբունի միջնաբերդում
                                                                                                                                           
ս
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն