Տավուշի մարզի Բերդ համայնքն ունեցավ նոր կոմբայն


Տավուշի մարզի Բերդ համայնքն ունեցավ նոր կոմբայն

  • 19-05-2017 16:11:29   | Տավուշի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Տավուշի մարզի Բերդ համայնքն ադեն նոր կոմբայն ունի: Նիվա էֆեկտ մակնիշի հացահատիկահավաք կոմբայնը ձեռք է բերվել Բերդ համայնքի, Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) և Հայաստանի ՓՄՁ Զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ) համատեղ ջանքերով՝ ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ  ՓՄՁ ԶԱԿ-ի և նրա գործընկերների կողմից իրականացվող «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի շրջանակում: 
 
Համայնքը կոմբայնի ձեռքբերման համար ներդրել է 11.5 մլն դրամ, Հայ օգնության ֆոնդը՝ 7մլն դրամ, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը՝ 9մլն. դրամ: «Կոմբայնը կնպաստի համայնքի և շրջանի հողագործության զարգացմանը՝ բարձրացնելով բերքահավաքի արդյունավետությունը և արդյունավետ կազմակերպումը, որն էլ իր հերթին կնպաստի մշակվող հողատարածքների ընդլայնմանը»,- նշեց Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը: Բերդ համայնքում հացահատիկի մշակմամբ է զբաղվում մոտ 200 տնտեսություն: 
 
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի տեղական տնտեսական զարգացման ծրագրերի բաժնի ղեկավար Արտակ Դադոյանը տեղեկացրեց, որ կոմբայնի ձեռքբերման գաղափարն առաջարկել են ֆերմերները՝ հիմնվելով Տավուշի մարզում անցկացված տնտեսական վերլուծությունների վրա:   
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play