Խորհրդարանը 9 մշտական հանձնաժողով կունենա.ԱԺ-ն մերժել է «Ելք» դաշինքի առաջարկը


Խորհրդարանը 9 մշտական հանձնաժողով կունենա.ԱԺ-ն մերժել է «Ելք» դաշինքի առաջարկը

  • 19-05-2017 16:39:51   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ազգային ժողովը քվեարկության դրեց «ՀՀ Ազգային ժողովի վեցերորդ գումարման մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագծի երկու տարբերակը՝ ՀՀԿ-ի և «Ելք» դաշինքի: 
 
ՀՀԿ-ն նախատեսում է ԱԺ մշտական հանձնաժողովների քանակը կրճատել՝ նախկինում առկա 12 հանձնաժողովի փոխարեն առաջարկելով 9 հանձնաժողով: «Ելք» դաշինքի առաջարկությունն էր, որ ԱԺ-ն ունենա 10 մշտական հանձնաժողով և պահպանի Մարդու իրավունքների հանձնաժողովը, որը կղեկավարեն իրենք:
 
Առաջինը քվեարկության դրվեց ԱԺ մեծամասնության նախագիծը, որն ընդունվեց ձայների 64 կողմ, 9 դեմ, 4 ձեռնպահ համամասնությամբ:
 
«Ելք» դաշինքի առաջարկին կողմ քվեարկեց 30 պատգամավոր, դեմ 0, ձեռնպահ 1:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը