ԱՀԿ-ն հայտնել Է Եմենում խոլերայի բռնկման 242 զոհերի մասին


ԱՀԿ-ն հայտնել Է Եմենում խոլերայի բռնկման 242 զոհերի մասին

  • 19-05-2017 17:49:44   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Եմենի 18 նահանգներում խոլերայի բռնկման զոհերի թիվը հասել Է 242-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ): Ավելի վաղ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) պատվիրակությունը հայտնել Էր Եմենում խոլերայից 209 մահացածների մասին՝ նշելով հիվանդության հետ կապված մահերի «տագնապալի աճը»:

«Խոլերայով վարակման դեպքերի աննախադեպ աճ Է դիտվում Եմենում: Հաղորդվում Է վարակման ավելի քան 23,4 հազար հնարավոր դեպքերի մասին, նաեւ տեղեկատվություն Է ստացվել երկրի 18 նահանգներում 242 զոհերի մասին»,- ասված Է Twitter միկրոբոգում կազմակերպության հաղորդագրության մեջ: Եմենի առողջապահության նախարարությունն ավելի վաղ հումանիտար կազմակերպություններին հորդորել Է օգնություն ցույց տալ համաճարակի դեմ պայքարում՝ «աննախադեպ աղետից» խուսափելու նպատակով, նշել Է Reuters գործակալությունը: Ինչպես հայտնել Է Եմենի Saba գործակալությունը, երկրում առողջապահության համակարգը խիստ տուժել Է Եմենում մի քանի տարի շարունակվող հակամարտության պատճառով, եւ ուժերը չեն ներում հաղթահարելու խնդիրը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը