Հայաստան է այցելել Բելառուսի պաշտպանության նախարարության պատվիրակությունը


Հայաստան է այցելել Բելառուսի պաշտպանության նախարարության պատվիրակությունը

  • 19-05-2017 17:55:18   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարությունների միջև երկկողմ համագործակցության պլանի համաձայն մայիսի 16-ից 19-ը Հայաստանում էր Բելառուսի պաշտպանության նախարարության  պատվիրակությունը` ԲՀ զինված ուժերի զորքերի ծառայության վարչության պետ, գնդապետ Վլադիսլավ Բուդիկի և ռազմական ավտոտեսչության պետ, գնդապետ Վալերի Գեյցի գլխավորությամբ: 
 
Այցի ընթացքում պատվիրակության անդամները ծանոթացել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կառուցվածքին, խնդիրներին և գործառույթներին:
Բելառուսի Հանրապետության պատվիրակությանն ընդունել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչության պետ, գեներալ-մայոր Սամվել Ղուկասյանը: հանդիպման ընթացքում քննարկվել են հետագա համագործակցության հետ կապված հարցեր, պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխգործակցության հետագա զարգացման վերաբերյալ: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն