Բացվել է «Շինարարություն և ինտերյեր» 10-րդ ցուցահանդեսը


Բացվել է «Շինարարություն և ինտերյեր» 10-րդ ցուցահանդեսը

  • 19-05-2017 18:16:53   |   |  

Երևանում բացվեց «Շինարարություն և ինտերյեր 2017» 10-րդ հոբելյանական ցուցահանդեսը: Այն գործելու է «Երևան էքսպո» ցուցահանդեսային կենտրոնի տարածքում՝ մինչև մայիսի 21-ը: Ցուցահանդեսի կազմակերպման աջակիցներից է նաև «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամը:  Ցուցահանդեսին մասնակցում է մոտ 120 ընկերություն Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Բելառուսից և Իրանից: 
 
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանի խոսքով՝ այսօր մեր երկրում արտադրվող շինանյութը մրցունակ է ոչ միայն տարածաշրջանային շուկայում, այլև կարող է որակի առումով մարտահրավեր նետել առաջատար եվրոպական և համաշխարհային արտադրողներին: Ցուցահանդեսի աջակիցներից՝ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանի խոսքով՝ շինարարական, ճարտարապետական և դիզայներական կազմակերպությունների դերը մեծ է տնտեսական ճգնաժամը հաղթահարելու գործում: Ցուցահանդեսի կազմակերպիչ «Պրոմ Էքսպո» ընկերության տնօրեն Արման Զաքարյանը շնորհակալություն հայտնեց բոլոր աջակիցներին և մասնակիցներին: Նա նշեց, որ ցուցահանդեսի 10-ամյա գործունեությունը և տարեցտարի ավելացող աշխարհագրությունը վկայում են շինարարության, ճարտարապետության և ներքին հարդարման ոլորտի հանդեպ աճող հետաքրքրության մասին: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին նաև ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, ՀՀ-ում Ռուսաստանի արևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն, պաշտոնատար անձինք, հյուրեր արտասահմանից: 
 

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play