Մանկաբուժական համաժողովը միավորել է Հայաստանի ու արտերկրի առաջատար մասնագետներին


Մանկաբուժական համաժողովը միավորել է Հայաստանի ու արտերկրի առաջատար մասնագետներին

  • 19-05-2017 18:47:12   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

«Համալսարանական մանկաբուժության արդի խնդիրները» համաժողովը մեկ հարկի տակ է համախմբել ոչ միայն մեր երկրի, այլև Շվեդիայի և Ռուսաստանի առաջատար մասնագետներին: 
ԵՊԲՀ մանկաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ Նունե Բաղդասարյանն ընդգծեց, որ գիտագործնական համաժողովի նպատակն է ներկայացնել համալսարանական մանկաբուժության առավելություններն ու արդյունավետությունը, ինչպես նաև անդրադառնալ խնդիրներին: 
 
«Համալսարանական մանկաբուժության վերաբերյալ առաջին համաժողովի նպատակն է արժևորել և խրախուսել մանկաբույժի ամենօրյա, անչափ կարևոր աշխատանքը»,-  լրագրողների հետ զրույցում նշեց պրոֆեսորը: 
Նա վստահ է, որ երեխաները հասարակության հիմքն  են և նրանց առողջության պահանումը մանկաբույժների առաքելությունն է: 
Ոլորտի զարգացումն ապահովելու համար մանկաբույժը կարևորեց կլինիկական, կրթական և հետազոտական աշխատանքների իրականացումը: 
Շվեդիայից ժամանակ պրոֆեսորներ Սիմոն Ռանդքուիստը և Ֆրեդրիկ Ինգեմանսոնը, ինչպես նաև պրոֆեսոր Օլգա Կոմարովան իրենց զեկույցներում անդրադարձան մասնագիտական արդիական թեմաների: 
Սիմոն Ռանդքուիստի խոսքով՝ փորձը վկայում է այն մասին, որ երեխայի առողջության պահպանումն ու  լիարժեք բուժումը պահանջում է համալիր մոտեցում, ընտանիքի հետ տարվող շարունակական աշխատանք: 
Մասնագետները կարևորեցին համագործակցությունը, երիտասարդների շրջանում փորձի փոխանակման անհրաժեշտությունը: 
Առողջապահական ցուցանիշները վկայում են, որ մեծահասակների շրջանում վաղաժամ մահացության 70 տոկոսը պայմանավորված է մանկական և դեռահաս տարիքում սնուցման, վարքագծի խնդիրներով, վնասակար սովորություններով: Առողջապահական ողջ համակարգում դժվար է գտնել մանկաբույժից առավել հուզական և բարի մասնագիտություն: 
Համաժողովի մասնագետների գնահատմամբ՝ երեխաների առողջությունը բոլորիս հիմնական նպատակն է և պատմականորեն հանդիսացել է հայ հասարակության, պետության և բժիշկների շարժիչ ուժը:  
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play