Այսօր վաղ առավոտյան Արցախում զոհ ենք ունեցել


Այսօր վաղ առավոտյան Արցախում զոհ ենք ունեցել

  • 20-05-2017 10:50:12   | Հայաստան  |  Քաղաքական

 
 
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տեղեկացմամբ, մայիսի 20-ին, ժամը 07:20-ի սահմաններում ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1996թ. ծնված Կարեն Սարիբեկի Դանիելյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական