Արցախում զոհված Կարեն Դանիելյանը ընտանիքի միակ արու զավակն էր, զորացրմանը մնացել էր 6 ամիս.Tert.am


Արցախում զոհված Կարեն Դանիելյանը ընտանիքի միակ արու զավակն էր, զորացրմանը մնացել էր 6 ամիս.Tert.am

  • 20-05-2017 13:38:18   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Այսօր Արցախում հակառակորդի կրակից զոհված Կարեն Դանիելյանը Շիրակի մարզի Սարատակ գյուղից էր: Նրա զորացրվելուն մնացել էր 6 ամիս: Այս մասին Tert.am-ին հայտնեց Սարատակի գյուղապետ Միշա Ղրզոյանը:
 
«Շատ լուրջ, կշռադատված տղա էր, շատ լավ երիտասարդ էր»,- ասաց գյուղապետը:
 
Կարեն Դանիելյանը ընտանիքի միակ արու զավակն էր: Ապրում էր փոքր քրոջ, հոր, մոր և տատիկի հետ: Գյուղապետի խոսքով՝ Կարենը անապահով ընտանիքից էր: 
 
«Մայրը գնում է դաշտերից սիբեխ, սոխ և այլ բաներ է հավաքում, տատիկը շուկայում ծախում է դրանք: Անապահով ընտանիք են»,- նշեց նա: 
 
Հիշեցնենք, որ Արցախի ՊՆ հայտարարություն է տարածել, ըստ որի՝ մայիսի 20-ին՝ ժամը 07:20-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1996թ. ծնված Կարեն Սարիբեկի Դանիելյանը: 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը