Մայիսի 23-ին Հայաստանին կմոտենա նոր՝ սևծովյան ցիկլոն. Գագիկ Սուրենյան


Մայիսի 23-ին Հայաստանին կմոտենա նոր՝ սևծովյան ցիկլոն. Գագիկ Սուրենյան

  • 20-05-2017 13:50:37   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Մինչ առաջիկա օրերին՝ մայիսի 22-ին ՀՀ-ում կթուլանա առկա ցիկլոնը,  մայիսի 23-ին Հայաստանին կմոտենա նոր ցիկլոն, իսկ այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով, այնուհետև առաջիկա 5 օրերին օդի ջերմաստիճանի լուրջ տատանումներ չեն լինի:
 
Այս մասին Tert.am–ին հայտնեց ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
 
Հիշեցնենք, որ երեկ նա գրառում էր կատարել այն մասին, որ երեկ կար պտտահողմի վտանգ, բայց «լավ պրծանք»: Ի պատասխան հարցի, որ այսօր եղանակը մռայլ ու քամոտ է, հնարավո՞ր է, որ պահպանվում է այդ վտանգը, վերջինս ասաց.«Չէ, չէ, անցավ, այդ հսկա ամպը քայքայվեց»: 
 
Անդրադառնալով առաջիկա օրերին հանրապետությունում սպասվող եղանակին՝ նա ասաց. «Այսօր, վաղը ցիկլոնի ազդեցությունը պահպանվում է, ժամանակ առ ժամանակ հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ: Ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում՝ առանձին հատվածներում 25-30 մետր/վրկ: 
 
Ըստ Սուրենյանի՝ մայիսի 22-ին ցիկլոնի ուժը թուլանում է, տեղումները պահպանվում են, մասնավորապես ՀՀ հյուսիսային հատվածում՝ Շիրակ, Լոռի, Տավուշ Արագածոտն, Կոտայքի լեռներ, Գեղարքունիք, իսկ մայիսի 23-ին ՀՀ Սև ծովի շրջաններից հանրապետության տարածք է մոտենում հերթական ցիկլոնը և մայիսի 23-24 ընկած ժամանակահատվածում նորից շրջաններոի մեծ մասում կրկին սպասվում է ամպրոպ և անձև, կրկին՝ առանձին հատվածներում՝ չի բացառվում կարկուտ:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play