Հասան Ռոհանին վերընտրվել է Իրանի նախագահի պաշտոնում


Հասան Ռոհանին վերընտրվել է Իրանի նախագահի պաշտոնում

  • 20-05-2017 14:24:55   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Իրանում մայիսի 19-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքում հաղթել է գործող նախագահ Հասան Ռոհանին: 
 
Ինչպես հայտնում է Reuters-ը, երկրի պետական հեռուստատեսությունը պաշտոնապես շնորհավորել է նախագահին վերընտրման կապակցությամբ՝ չնայած, որ ընտրողների ձայների հաշվարկը դեռևս շարունակվում է:
 
Ըստ վերջին տվյալների՝ Ռոհանին հավաքել է 22.7 մլն (58,6%), իսկ նրա գլխավոր մրցակից, նախկին գլխավոր դատախազ Իբրահիմ Ռաիսին՝ 14.4 մլն ձայն (39,8%):
 
Աղբյուրը նկատում է, որ պաշտոնավարման առաջին ժամկետում Ռոհանիի գլխավոր ձեռքբերումը միջազգային միջնորդ «վեցյակի» հետ Թեհրանի վիճահարույց միջուկային ծրագրի սառեցման վերաբերյալ պատմական համաձայնագրի կնքումն է: Ըստ փաստաթղթի՝ Իրանը պարտավորվել է սառեցնել միջուկային ծրագրի զարգացումը, ինչին ի պատասխան Արևմուտքը մասամբ չեղարկել է այդ երկրի նկատմամբ սահմանված տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play