Երևան քաղաքում մարդու առևանգման դեպք է գրանցվել: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին, որ Երևանի քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Պարոնյան փողոցից մարդ են առևանգել:
Tert.am-ի հարցին, թե Երևանում առևանգված քաղաքացուն խաբեությամբ մեքենայով տեղափոխել են մայրաքաղաքին հարակից գերեզմանատներից մեկը, սպառանացել են և որոշակի գումար են պահանջել, ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ նման ահազանգ ունեն:
«Երևանում մարդու առևանգման մասին ահազանգ է ստացվել և այդ առնչությամբ կատարվում է քննություն»,- հայտնեցին Քննչական կոմիտեից: