Երևան քաղաքում մարդու առևանգման դեպք է գրանցվել


Երևան քաղաքում մարդու առևանգման դեպք է գրանցվել

  • 20-05-2017 14:50:18   | Հայաստան  |  Իրավունք

Երևան քաղաքում մարդու առևանգման դեպք է գրանցվել: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին, որ Երևանի քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Պարոնյան փողոցից մարդ են առևանգել:
 
Tert.am-ի հարցին, թե Երևանում առևանգված քաղաքացուն խաբեությամբ մեքենայով տեղափոխել են մայրաքաղաքին հարակից գերեզմանատներից մեկը, սպառանացել են և որոշակի  գումար են պահանջել, ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ նման ահազանգ ունեն:
 
«Երևանում մարդու առևանգման մասին ահազանգ է ստացվել և այդ առնչությամբ կատարվում է քննություն»,- հայտնեցին Քննչական կոմիտեից:
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք