Երևանի վրա պտտահողմը չհասցրեց ձևավորվել, բայց Թուրքիայում միաժամանակ մի քանի պտտահողմ է առաջացել (տեսանյութեր և ֆոտոշարք)


Երևանի վրա պտտահողմը չհասցրեց ձևավորվել, բայց Թուրքիայում միաժամանակ մի քանի պտտահողմ է առաջացել (տեսանյութեր և ֆոտոշարք)

  • 20-05-2017 15:47:58   | Թուրքիա  |  Հասարակություն



 
 
Երեկ Թուրքիայում միաժամանակ մի քանի պտտահողմ է ձևավորվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում այսօր առավոտյան գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը և ներկայացրել Անթալիայից կատարված մի տեսագրություն:
Գագիկ Սուրենյանը տեղեկացրել է նաև, որ Հայաստանում թեև մայիսի 22-ին կթուլանա ներկայիս ցիկլոնը, սակայն մայիսի 23-ին մեր երկրին Սև ծովի շրջանից կմոտենա նոր ցիկլոն, այդ և հաջորդ օրը Հայաստանի շրջանների մեծ մասում դարձյալ ամպրոպ և անձրև է կանխատեսված, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հիշյալ կենտրոնի պետը երեկ տեղեկություններ հայտնելով Երևանի ամպրոպի վերաբերյալ` «Ամպի հիմքը 2000մ, գագաթը 16000մ բարձրության վրա, ամպի գագաթին ջերմաստիճանը -55 աստիճան, ուղղահայաց հզորությունը 14000մ», հավելել էր` «Մի փոքր էլ զարգացում և պտտահողմի ձևավորումը պատրաստ էր, լավ պրծանք.... »:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն