Նոր նշանակումներ և կոչումների շնորհում ԱԻՆ-ում


Նոր նշանակումներ և կոչումների շնորհում ԱԻՆ-ում

  • 20-05-2017 16:21:09   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՀՀ ԱԻՆ ՓԾ թիկունքի և նյութատեխնիկական ապահովման և ծառայության կազմակերպման վարչություններում, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնում,  Երևանի փրկարարական վարչության Շենգավիթի և  Էրեբունու բաժինների, ինչպես նաև Գեղարքունիքի, Կոտայքի ու Լոռու մարզի հրշեջ-փրկարարական ջոկատներում:
 
Նախարար Դ. Տոնոյանի այլ հրամաններով` ՀՀ ԱԻՆ ՓԾ թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության փրկարարական տեխնիկայի և սարքավորումների բաժնի պետ Գուրգեն Ագարյանին և Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի կադրերի գծով ավագ  հրահանգիչ Նելլի Ծուղունյանին շնորհվել է փ/ծ փոխգնդապետի, իսկ Շիրակի ՄՓՎ Ախուրյանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ Հրաչ Սերոբյանին՝ փ/ծ մայորի կոչում:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play