Հայաստանի Դեղ արտադրողների և ներմուծողների միությունը «Եվրասիական դեղագործական ալյանսի» հիմնադիրներից է


Հայաստանի Դեղ արտադրողների և ներմուծողների միությունը «Եվրասիական դեղագործական ալյանսի» հիմնադիրներից է

  • 20-05-2017 16:32:10   | Ռուսաստան  |  Մամլո հաղորդագրություն

ԵԱՏՄ անդամ-պետությունների տարածքում գործունեություն իրականացնող դեղ արտադրողների խոշորագույն միությունները հայտարարել են «Եվրասիական դեղագործական ալյանս» ռազմավարական գործընկերության մասին։
 
«Ռուսաստանյան դեղագործական ֆորում 2017» ամենամյա համաժողովի շրջանակներում, Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների տարածքում գործունեություն իրականացնող դեղերի շրջանառության ոլորտի մասնագիտական միությունների ղեկավարներն ընդունել են «Եվրասիական դեղագործական ալյանս» ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր։ «Եվրասիական դեղագործական ալյանսի» հիմնման նախաձեռնությամբ հանդես են եկել Միջազգային դեղագործական արտադրողների ասոցիացիան (Ռուսաստան), Հայաստանի Դեղ արտադրողների և ներմուծողների միությունը, Ղազախստանի Հանրապետությունում Միջազգային դեղագործական արտադրողների ասոցիացիան, Բելառուսի Հանրապետությունում Միջազգային դեղագործական արտադրողների ասոցիացիան։
Պաշտոնապես 2017 թվականի մայիսի 6-ին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, կարգավորող մարմինների, փորձագիտական կազմակերպությունների և դեղագործական արդյունաբերության ներկայացուցիչների համատեղ լարված աշխատանքի մի քանի տարիներից, ինչպես նաև ԵԱՏՄ երկրների կողմից վավերացման ներպետական բոլոր ընթացակարգերի ավարտից հետո ուժի մեջ է մտել ԵԱՏՄ շրջանակներում դեղերի շրջանառության կարգավորման նորմատիվ փաստաթղթերի բազային փաթեթը։ Այսպիսով, ստեղծվել են Եվրասիական տնտեսական միության դեղերի միասնական շուկայի մեկնարկի
բոլոր անհրաժեշտ նախադրյալները։ 
ԵԱՏՄ երկրների մասնագիտական դեղագործական հանրության ներկայացուցիչները, որոնց գործունեության հիմքն են մտավոր սեփականության իրավունքի պահպանման սկզբունքներին հավատարմությունը և գործունեության վարքականոնների բարձր ստանդարտները, գիտակցում են իրենց պատասխանատվությունը դեղամիջոցների միասնական շուկայի՝ համաշխարհային լավագույն գործունեությունների վրա հիմնված պահանջների և կանոնների իրականացման համար, պատրաստ են աջակցություն ցուցաբերել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին և ԵԱՏՄ երկրների կարգավորող մարմիններին  Եվրասիական տնտեսական միության դեղամիջոցների շրջանառության ոլորտի նորմատիվ իրավական ակտերի պահանջներին ազգային ընթացակարգերի ներդաշնակեցման հարցերում, ինչպես նաև տրամադրել անհրաժեշտ փորձագիտական օգնություն ԵԱՏՄ անդամ-պետությունների բնակչությանը որակյալ, արդյունավետ և անվտանգ դեղամիջոցների հասանելիության ապահովման նպատակով Միության իրավունքի հետագա կատարելագործման համար իրավակիրառ գործունեության վերլուծության հարցերում։
«Եվրասիական դեղագործական ալյանսի» կողմերը ստեղծել են Համակարգող խորհուրդ, որի կազմ են մտել ազգային մասնագիտական միավորումների ղեկավարներ Ս.Ե. Զաքարյանը (Հայաստանի Հանրապետություն), Վ.Ն. Լոկշինը (Ղազախստանի Հանրապետություն), Վ.Ս. Պետրովը (Բելառուսի Հանրապետություն), Վ.Գ. Շիպկովը (Ռուսաստանի Դաշնություն)։ 
«Այսօր մենք ստեղծել ենք Եվրասիական տնտեսական միության անդամ-պետութունների տարածքի խոշորագույն դեղագործական ասոցիացիաները միավորող ամենաներկայացուցչական տարածաշրջանային հարթակը, որի գործունեության հիմնարար սկզբունքներն են Կողմերի համապատասխան Կանոնագրքերում ամրագրված վարքականոնների բարձր նորմերի պահպանումը, մտավոր սեփականության իրավունքների պահպանումը, ինչպես նաև աջակցությունը մեր երկրների առողջապահական համակարգերի նորարարական զարգացմանը։ Միավորելով մեր հսկայական մասնագիտական իրավասությունները, մտավոր ներուժը և փորձագիտական փորձը՝ մենք բաց հայտարարում ենք հանուն Եվրասիական տնտեսական միության բնակչության առողջության և կյանքի որակի բարելավման ԵԱՏՄ շրջանակներում դեղամիջոցների միասնական շուկայի զարգացմանն աջակցելու մեր պատասխանատվության մասին»,- նշել է Միջազգային դեղագործական արտադրողների ասոցիացիայի գործադիր տնօրեն Վլադիմիր Շիպկովը։
«Վստահ եմ, որ «Եվրասիական դեղագործական ալյանս»-ի ստեղծումը և արգասաբեր գործունեությունը կդառնա Եվրասիական տնտեսական միության դեղամիջոցների ընդհանուր շուկայի կայացման կարևոր ուղենիշ։ Նոր կառույցը նախանշել է ստանձնել գաղափարների գեներատորի և դեղագործական ընկերությունների, պետական մարմինների ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև դրանք փոխանցողի դերը։ Եվ կարևոր է այն, որ «Եվրասիական դեղագործական ալյանս»-ն իր գործունեության անկյունաքար է համարում վարքականների բարձր սկզբունքները. միայն այդ սկզբունքներին հետևելով է հնարավոր Եվրասիական տնտեսական միության անդամ յուրաքանչյուր երկրում դեղագործական արտադրության և շուկայի սրընթաց զարգացումը»,- շեշտել է Հայաստանի Դեղ արտադրողների և ներմուծողների միության գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանը։
«Մենք ընդհանուր դեղագործական շուկայի աշխատանքի սկզբի շեմին ենք։ Նոր պայմանները մեծ շուկայի բոլոր մասնակիցներից կպահանջեն սերտ փոխգործակցություն, կառուցողական երկխոսություն, արագ արձագանք ժամանակի մարտահրավերներին։ Սպասվում է մեր համատեղ մշակած բոլոր գործընթացների ներդրման ոչ հեշտ փուլ։ ԵԱՏՄ երկրներում աշխատող կարգավորողների, արտադրողների և դիտրիբյուտորների միջև փոխգործակցության օպտիմալացման համար մենք առաջադրում ենք «Եվրասիական դեղագործական ալյանս»-ի ստեղծման գաղափարը՝ մի հասարակական միավորման, որին կարող են անդամակցել Հայաստանում, Ռուսաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում և Բելառուսում մեր վարքականոնների սկզբունքներին, նպատակներին և խնդիրներին համապատասխան աշխատող այլ դեղագործական ասոցիացիաները։ ԵԱԴԱ-ի հիմնական նպատակ պետք է դառնա ԵԱՏՄ ամբողջ տարածքում ժամանակակից քաղաքակիրթ շուկայի ձևավորումը՝ Միության քաղաքացիների ժամանակակից արդյունավետ և անվտանգ դեղամիջոցներով ապահովման համար»,- ասել է Ղազախստանի Հանրապետությունում Միջազգային դեղագործական արտադրողների ասոցիացիայի նախագահ Վյաչեսլավ Լոկշինը։
 «ԵԱՏՄ միասնական դեղագործական շուկան, որը պաշտոնապես սկսել է գործել 2017 թվականի մայիսի 6-ից, անպայման էական փոփոխություններ կբերի 182 մլն բնակչություն ունեցող Միության երկրների շուկաներ։ Դա կանդրադառնա դեղագործական արտադրանքի տեսականու բարելավման, գրանցած դեղամիջոցների որակի և նորարարական բաղադրիչի վրա և կտա բուժման գործում բժշկի և պացիենտի գործիքակազմի ավելի լայն ընտրություն։ Այս առումով կարևոր է դեղագործական արդյունաբերության մասնակիցների մասնագիտական միավորումների ընդհանուր դիրքորոշումը բաց և թափանցիկ շուկայի ձևավորման, ԵԱՏՄ երկրներում դեղերի շրջանառության օպերատորների պատշաճ վարքի կանոնների ստեղծման վերաբերյալ։ Հաշվի առնելով Ալյանսին միացած  մասնագիտական կազմակերպությունների բազմաթիվ տարիների հաջողված փորձը՝ այդ խնդիրն Ալյանսն անպայման կլուծի հանուն Միության անդամ-երկրների առողջապահության հաջող զարգացման, փոխադարձ հարգանքի և համագործակցության մթնոլորտի ստեղծման»,- ասել է Բելառուսի Հանրապետությունում Միջազգային դեղագործական արտադրողների ասոցիացիայի գործադիր տնօրեն Վալենտին Պետրովը։
 
Տեղեկանք
 
Միջազգային դեղագործական արտադրողների ասոցիացիան (AIPM),  որն ստեղծվել է 1994 թվականին, միավորում է ավելի քան 60 միջազգային ընկերություններ, որոնց բաժին է ընկնում համաշխարհային դեղագործական արտադրության ավելի քան 80%-ը և Ռուսաստանի Դաշնության տարածք մատակարարվող դեղամիջոցների ավելի քան 60%-ը։ Ավելի մանրամասն տեղեկատվությունը հասանելի է  www.aipm.org կայքում։ 
Հայաստանի Դեղ արտադրողների և ներմուծողների միությունը (ԴԱՆ Միություն) հիմնադրվել է 2003 թվականին։ Միության կազմում են երկրի առաջատար դեղագործական ընկերությունները, որոնք ապահովում են Հայաստանում դեղերի արտադրության և երկիր  դրանց ներմուծման ընդհանուր ծավալների մեծ մասը։ Ներկայում Միությունը միավորում է  24 առաջատար ընկերությունների։ Առաքելությունն է Հայաստանում մրցունակ դեղագործական ոլորտի կայացմանն ու զարգացմանը նպաստելը՝ որակյալ, անվտանգ ու մատչելի դեղամիջոցների և բժշկական նշանակության ապրանքների արտադրության ու ներմուծման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու միջոցով։ Ավելի մանրամասն տեղեկատվությունը հասանելի է www.pharmunion.am կայքում։
Ղազախստանի Հանրապետությունում Միջազգային դեղագործական արտադրողների ասոցիացիան ղազախական շուկայում ներկայացնում է միջազգային դեղագործական ընկերությունների՝ դեղամիջոցների և բժշկական սարքավորումների արտադրողների մասնագիտական և գործարար շահերը։ Ասոցիացիան ստեղծվել է 1999 թվականին։ Ներկայում դրա անդամ է աշխարհի՝ Ղազախստանում որպես ոչ ռեզիդենտ ընկերություն գրանցված ավելի քան 40 խոշորագույն դեղագործական ընկերություն։ Հիմնական նպատակն է աջակցել բաց դեղագործական շուկայի ստեղծմանը, դեղագործական շուկայում գործունեության նորմերի պահպանման հսկողության իրականացումը։ Ավելի մանրամասն տեղեկատվությունը հասանելի է  www.aipm.kz կայքում։
Բելառուսի Հանրապետությունում Միջազգային դեղագործական արտադրողների ասոցիացիան ոչ առևտրային կազմակերպություն է։ Այն ստեղծվել է 2005 թվականին և ներկայացնում է առաջատար միջազգային դեղագործական ընկերությունների՝ արտադրողների մասնագիտական և գործարար շահերը, որոնք հավատարիմ են երկու հիմնարար սկզբունքի. նորարարական արտադրանքի ստեղծում և այն ուժեղ ու թափանցիկ օրենսդրության պահպանում, որն ուղղված է մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությանը և դեղագործական արտադրանքի առաջմղման վարքականոնների նորմերին հավատարմությանը։ Ավելի մանրամասն տեղեկատվությունը հասանելի է  www.baipm.com կայքում։
 
Հայաստանի Դեղ արտադրողների և ներմուծողների միություն
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն