Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր գյուղում գայլերը ոչխարի հոտ են հոշոտել


Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր գյուղում գայլերը ոչխարի հոտ են հոշոտել

  • 20-05-2017 17:26:25   | Գեղարքունինքի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Մայիսի 20-ին, ժամը 11:51-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր գյուղում գայլերը ոչխարի հոտ են հոշոտել։ 
 
Դեպքի վայր է մեկնել Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
 
Պարզվել է, որ ս. թ. մայիսի 20-ին, ժամը 04։30-ի սահմաններում Խաչատուր Աբովյան փողոցում գտնվող անասնագոմի մոտակայքում գայլերը հոշոտել են 6 գլուխ մանր եղջերավոր անասուն (ոչխար), 11 գլուխ գառ և վիրավորել են 30 գլուխ ոչխար։
 
Տեղեկությունը փոխանցվել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գյուղատնտեսության նախարարության ներկայացուցչին:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play