ԱԻՆ-ը նախազգուշացնում է՝ հանրապետության տարածքը կգտնվի հզոր ցիկլոնի ազդեցության գոտում


ԱԻՆ-ը նախազգուշացնում է՝ հանրապետության տարածքը կգտնվի հզոր ցիկլոնի ազդեցության գոտում

  • 20-05-2017 17:25:33   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ուշադրություն
Մայիսի 20-21-ը հանրապետության տարածքը կգտնվի հզոր ցիկլոնի ազդեցության գոտում, որը հատկապես ուժեղ կարտահայտվի` Արարատում, Արմավիրում և Վայոց ձորում: Շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, նշված մարզերում` ինտենսիվ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ տեղ-տեղ 25-30 մ/վ:
 
 
Հանրապետության տարածքում`
 
Մայիսի 21-ին, 23-24-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 22-ին, 25-ին` երեկոյան ժամերին, հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
 
Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
 
Օդի ջերմաստիճանը մայիսի 21-ին կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
 
 
Երևան քաղաքում` 
 
Մայիսի 21-ին, 23-24-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 22-ի, 25-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ:
 
 
Երևան քաղաքի մայիսի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
 
Օդի առավելագույն ջերմաստիճան`            32.20C (1980 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան`                 2.30C (1999 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան`           17.90C
 
 
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
 
 
Հանրապետության գետերում դիտվել է փոփոխական ռեժիմ:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play