Արմեն Հայրապետյանն ընդունել է Համաշխարհային բանկի առաքելությանը


Արմեն Հայրապետյանն ընդունել է Համաշխարհային բանկի առաքելությանը

  • 20-05-2017 17:39:12   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Երեկ՝ մայիսի 19-ին ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանն ընդունել է Համաշխարհային բանկի առաքելությանը: Այս մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։
 
Առաքելության հիմնական նպատակն էր օժանդակել հայկական կողմին ուսումնասիրել երկրի համակարգված վերլուծության շրջանակներում լոգիստիկ կատարողականի ինդեքսի բարձրացման հնարավորությունները՝ առևտրի դյուրացման նպատակով:
 
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում իրականացվող բարեփոխումների ինստիտուցիոնալ, կանոնակարգող և ենթակառուցվածքային ուղղություններին:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն