ՎԵՐԱԴԱՐՁ է դեպի մեր հայրենիք կամ ՎԵՐԱԴԱՐՁ է մեր աքսորից


ՎԵՐԱԴԱՐՁ է դեպի մեր հայրենիք կամ ՎԵՐԱԴԱՐՁ է մեր աքսորից

  • 20-05-2017 23:46:09   | ԱՄՆ  |  Վերլուծություն

Ես Հայաստանն իմ միակ հայրենիքն եմ համարում, չնայած նրան, որ ապրել եմ շատ երկրներում եւ այժմ էլ Միացյալ Նահանգների քաղաքացի եմ: Այնպես որ, երբ ես գնում եմ Հայաստան 1 օրով, շաբաթով, ամսով կամ 10 տարով, վերադառնում եմ իմ ՀԱՅՐԵՆԻՔ Հայաստան կամ ՎԵՐԱԴԱՐՁ եմ կատարում: 
 
Երբ ինչ-որ մեկն ասում է, որ եթե մարդը ծնվել է այլ երկրում, եւ նրա Հայաստան գնալը հետեւաբար չի կարող կոչվել ՎԵՐԱԴԱՐՁ, դա նշանակում է, որ նա չի հավատում, որ Հայաստանը իր միակ հայրենիքն է: Սա շատ կարեւոր կետ է, որը պետք է հասկանան ու գնահատեն, հատկապես հայոց պատմության պրոֆեսորները, մի բան, որ թվում է չի արվում: 
 
Մեր պապերը դաժանաբար սպանվել եւ դուրս են նետվել մեր հայրենիքից: 
 
Մենք աքսորուած ենք մեր հողերեն: Հետեւաբար, ցանկացած ոք, ով պատրաստվում է վերադառնալ Հայաստան կամ Թուրքիայում գտնվող նախկին հայկական հողերը 1 օրով կամ ընդմիշտ, ՎԵՐԱԴԱՐՁ է դեպի մեր հայրենիք կամ ՎԵՐԱԴԱՐՁ է մեր աքսորից:
 
 Հենց այս մտածելակերպի մասին է իմ ծրագիրը: Եթե դուք չեք հասկանում դա եւ չեք կարողանում բացատրել մյուսներին, մենք որպես ազգ դատապարտված ենք՝ հաշվի առնելով Սփյուռքում խառնամուսնությունների եւ ուծացման հսկայական տենդենցը եւ արտագաղթը Հայաստանից: 
 
Սա հիմնարար սկզբունք է, եւ եթե մեր ուսուցիչները եւ մտավորականները չեն հասկանում դա եւ գնում են Հայաստան՝ ասելով բաներ, որ տարբերում կամ բաժանում է Հայաստանից, ապա դա պետք է քննադատել, ով էլ լինի այդ մարդը: Քանի որ դա հենց այն է, ինչը ցանկանում է ներկա ռեժիմը, այն է ստեղծել բաժանումներ Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ, այս բաժանումը թուլացնում է մեզ եւ կարող է խրախուսել արտագաղթը: Սա ոչ թե անձնական հարձակում է մեկի դեմ, այլ հիմնական տարբերությունն է այն գաղափարախոսության, թե ով ենք մենք առաջին հերթին: 
 
ՈՉ ՈՔ չի արտագաղթում մեկ այլ երկրի, հատկապես մի այնպիսի «ռիսկային» երկիր, ինչպիսին Հայաստանն է, առանց այնտեղ մի քանի անգամ գնալու եւ գնահատելու: Եւ եթե նա որոշում է տուն գնել Հայաստանում, եւ այնտեղ գնալ տարվա մեջ մի քանի ամիս, ապա դա նույնպես ՎԵՐԱԴԱՐՁ է: Եթե մենք մի պայման ենք դնում, որ ցանկացած Վերադարձ պետք է լինի մշտական, ապա մենք ստեղծում ենք սահմանափակումներ, եւ պատճառներ, որպեսզի Հայաստան չվերադառնան: Մենք պետք է խրախուսենք բոլորին, որպեսզի այցելեն Հայաստան, ինչ-որ բան անեն այնտեղ եւ կապ պահպանեն: Աշխարն այսօր ուրիշ է: Դուք կարող եք ապրել մշտապես մի երկրում, բայց անել շատ այլ բաներ, բազմաթիվ այլ երկրներում: 
 
ԱՄՆ-ը ոչ միայն իր երկիրն է ներկայացնում, այլ նաեւ հանդես է գալիս այլ երկրների վրա ունեցած ազդեցությամբ: ՀԲԸՄ-ն հիմնել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանը, որը ոչ այլ ինչ է, քան ԱՄՆ-ի ուղղակի մշակութային ազդեցությունը Հայաստանի վրա , որը կարող է նաեւ հանգեցնել քաղաքական ազդեցության: Ինչու՞ ՀԲԸՄ-ն չհիմնեց հայկական համալսարան Հայաստանում: Ինչպե՞ս կարող է հայկական կազմակերպությունը հիմնել Ամերիկյան Համալսարան: Որովհետեւ ՀԲԸՄ-ն չի հավատում Այվազյանի նշած առաջին սկզբունքին, էլ չխոսենք մնացած 5-ի մասին: Կա՞ արդյոք Իսրայելի Ամերիկյան Համալսարան: Ո՛չ: Իսկ ինչու՞ ոչ: Իսրայելը կարող է ունենալ 10 Ամերիկյան Համալսարան, ճի՞շտ է: Իսկ ինչու՞ նույնիսկ մի համալսարան չունեն: Քանի որ նրանք կառուցում են իսրայելական ինքնությունը, ոչ թե ամերիկյան, ֆրանսիական կամ այլ: 
 
Հայերը պետք է կառուցեն հայկական ինքնությունն ամբողջ աշխարհում: ԵՒ ԵՐԲ ԵՍ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՄ ՄԵԿՆՈՒՄ ԵՒ ԱՇԽԱՏՈՒՄ ՏԱՐԲԵՐ ԾՐԱԳՐԵՐԻ ՎՐԱ, ԵՍ ԴԱ ՉԵՄ ԱՆՈՒՄ ՆՐԱ ՀԱՄԱՐ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ԱՄՆ ՔԱՂԱՔԱՑԻ ԵՄ, ԱՅԼ ՈՐՈՎՀԵՏԵՎ ՀԱՅ ԵՄ: Նման գաղափարախոսությունն է, որ պետք է տարածվի աշխարհի հայերի մեջ: Հրեաները հասկացան դա 2000 տարի անց: Ուզու՞մ եք, որ 2000 տարի սպասենք դրա համար: 
 
Չխրախուսելով բոլորին գնալ Հայաստան եւ ինչ-որ բան անել երկրի համար, անկախ նրանից, թե մշտկան բնակիչ է, կամ միայն շատ կարճ ժամանակով է այնտեղ՝ մենք մեկուսացնում եւ բաժանում ենք ինքներս մեզ, անում ենք այն, ինչ մեր ներքին եւ արտաքին թշնամիներն են ցանկանում. արդյունքում Հայաստանը կմնա առանց հայերի կամ նման մի բան: Ցանկացած ոք, ով պատրաստվում է վերադառնալ Հայաստան, ՎԵՐԱԴԱՐՁ է համարվում, քանզի ոչ ոք չի կարող նախապես որոշել որեւէ մեկի վերջնակետը: 
 
Ոչ Հայաստանը, ոչ էլ Սփյուռքը կարծես թե չունեն այս մոտեցումը Հայաստանի նկատմամբ: 
 
Հարութ Բրոնոզյան
ԱՄՆ
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play