Մայիսի 21-ին ավարտվել է աթլետիկայի Հայաստանի Հանրապետության առաջնությունը


Մայիսի 21-ին ավարտվել է աթլետիկայի Հայաստանի Հանրապետության առաջնությունը

  • 22-05-2017 15:33:43   | Հայաստան  |  Սպորտ

2017 թվականի մայիսի 19-21-ը Արտաշատի քաղաքային մարզադաշտում տեղի է ունեցել աթլետիկայի Հայաստանի Հանրապետության առաջնությունը, որին մասնակցել են Երևան, Արտաշատ, Կապան, Արմավիր, Վանաձոր, Գյումրի քաղաքների և Արցախի 115 մարզիկ-մարզուհիներ: Մրցումներն անցկացվել են տղամարդկանց և կանանց 35 մրցաձևերից:
 
ՀՀ չեմպիոններ են դարձել` 100 մետր վազք մրցաձևում Մարիանա Բաղյանը (12.3 վրկ) և Արամայիս Սարգսյանը (11.4 վրկ), 200 մետր վազք մրցաձևում՝ Գայանե Չիլոյանը (24.7 վրկ) և Տիգրան Մկրտչյանը (22.1 վրկ), 400 մետր վազք մրցաձևում՝ Գայանե Չիլոյանը (56.8 վրկ) և Տիգրան Մկրտչյանը (48.5 վրկ), 800 մետր վազք մրցաձևում՝ Լիլիթ Հարությունյանը (2.20.8 վրկ) և Տիգրան Մկրտչյանը (1.57.3 վրկ), 1500 մետր վազք մրցաձևում՝ Լիլիթ Հարությունյանը (4.57.6 վրկ) և Երվանդ Մկրտչյանը (3.59.3 վրկ), 3000 մետր վազք մրցաձևում՝ Անգելինա Ավագյանը (11.35.6 վրկ) և Երվանդ Մկրտչյանը (8.30.4 վրկ):
 
100 մետր արգելավազք մրցաձևում 16.1 վրկ արդյունքով ՀՀ չեմպիոն է դարձել Էլլադա Ալավերդյանը, իսկ 400 մետր արգելավազք մրցաձևում՝ 54.7 վրկ արդյունքով Նարեկ Ղուկասյանը և 1.05.8 վրկ արդյունքով Էլլադա Ալավերդյանը: 
 
Հեռացատկ մրցաձևում ՀՀ չեմպիոններն են Մարիետա Մինասյանը (5.61 մ) և Գոռ Ներկարարյանը (7.19 մ), եռացատկում՝ Մարիետա Մինասյանը (12.02 մ) և Լևոն Աղասյանը (16.02 մ), բարձրացատկում՝ Վալենտինա Լուկինան (1.65 մ) և Արտյոմ Ալեքսանյանը (1.90 մ): 
 
Մյուս մրցաձևերում լավագույններն են. սկավառակի նետում՝ Հերմինե Ավետիսյան  (42.28 մ) և Մանուկ Մանուկյան (49.27 մ), գնդի հրում՝ Հերմինե Ավետիսյան (11.73 մ) և Ալբերտ Մարտիրոսյան (15.87 մ), նիզակի նետում՝ Իրինա Պապիկյան (30.70 մ) և Մելիք Ջանոյան (58.0 մ), մուրճի նետում՝ Ժաննա Շահնազարյան (50.36 մ):
 
4 x 100 մետր փոխանցավազքում 45.6 վրկ արդյունքով տղամարդկանցից լավագույնն է ճանաչվել Երևանի Աթլետիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի թիմը:
 
4 x 400 մետր փոխանցավազքում տղամարդկանցից լավագույնն է ճանաչվել Գյումրու Ռ. Էմմիյանի անվան աթլետիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի թիմը, իսկ կանանցից` Վանաձորի թիմը:
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ