Քարվաճառ - Վարդենիս միջպետական ճանապարհի 23-րդ կիլոմետրին քարաթափման վտանգը վերացնելու համար իրականացվելու են պայթեցման աշխատանքներ


Քարվաճառ - Վարդենիս միջպետական ճանապարհի 23-րդ կիլոմետրին քարաթափման վտանգը վերացնելու համար իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

  • 22-05-2017 16:11:35   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր  արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ Քարվաճառ - Վարդենիս միջպետական ճանապարհի 23-րդ կիլոմետրին քարաթափման վտանգը վերացնելու համար իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: Այդ նպատակով վաղը`  մայիսի 23-ին առավոտյան ժամը 600-ից նշված ճանապարհահատվածը փակ է լինելու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության  համար:
 
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել ԱՀ ԿԱ ԱԻՊԾ ճգնաժամային կառավարման կենտրոն՝  շուրջօրյա գործող հետևյալ հեռախոսահամարներով՝
 
047-94-09-11, 047-94-39-11
 
    Գործում է նաև բջջային անվճար հեռախոսակապ՝ 1-0-1, 9-1-1, 1-1-2 համարներով:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն