Ութ մեդալ սամբոյի Եվրոպայի առաջնությունից


Ութ մեդալ սամբոյի Եվրոպայի առաջնությունից

  • 22-05-2017 16:09:07   | Բելոռուս  |  Սպորտ

Մինսկում ավարտվեց մարզական եւ մարտական սամբոյի Եվրոպայի տղամարդկանց, կանանց առաջնությունը: Հայ մարզիկները եւս մի քանի տարբեր հարգի մեդալներ նվաճեցին:
 
Մարզական սամբոյում Արթուր Սահակյանը (62 կգ քաշային կարգ) դարձավ արծաթե մեդալակիր, իսկ Մաքսիմ Մանուկյանը (57 կգ) եւ Արսեն Ղազարյանը (74 կգ)` բրոնզե:
 
Մարտական սամբոյում Գրիգոր Մխիթարյանը (52 կգ) նվաճեց արծաթե մեդալ, իսկ Կոլյա Կարապետյանը (62 կգ) եւ Էդգար Մեհրաբյանը (90 կգ) զբաղեցրին երրորդ տեղը:
 
Ավելի վաղ առաջնության չեմպիոն էր դարձել Տիգրան Կիրակոսյանը (52 կգ, մարզական սամբո), իսկ Հարություն Սարգսյանը (57 կգ, մարտական սամբո) դարձել էր բրոնզե մեդալակիր:
 
Ընդհանուր հաշվարկով հայ սամբիստները Եվրոպայի առաջնությունում նվաճեցին 1 ոսկե, 2 արծաթե եւ 5 բրոնզե մեդալ:
 
 
 
 
Լուսանկարը` Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի
Նոյյան տապան  -   Սպորտ