Ավիշայ Քոենն իր եռյակի հետ առաջին անգամ հանդես կգա Հայաստանում


Ավիշայ Քոենն իր եռյակի հետ առաջին անգամ հանդես կգա Հայաստանում

  • 22-05-2017 16:19:02   | Հայաստան  |  Մշակույթ

Արամ Խաչատրյան համերգասրահում մայիսի 31-ին համերգով հանդես կգա հանրաճանաչ Ավիշայ Քոենն իր եռյակի հետ: Եռյակի կազմում, բացի Ավիշայ Քոենից (կոնտրաբաս և վոկալ), հանդես են գալիս ամենապրոֆեսիոնալ երաժիշտները`Իտամար Դոարին (հարվածային գործիքներ) և Օմրի Մոռը՝ (դաշնամուր):
 
Այս բացառիկ համերգն իրականություն է դառնում Prime Production-ի և մշակույթի հավատարիմ բարեկամ Արդշինբանկի նախաձեռնությամբ: Համերգի իրականացմանն աջակցում են Հայաստանում Իսրայելի պատվո հյուպատոսությունը, Ջազի հայկական ասոցիացիան և «Մուրան» ընկերությունը:
Տեղեկացնենք, որ Ավիշայ Քոենը իսրայելցի ջազ կոնտրաբասահար է, կոմպոզիտոր, երգիչ, գործիքավորող: Ծնվել է Երուսաղեմում, 1970-ին: Շատ վաղ տարիքից սկսել է դաշնամուր նվագել:
Երբ երաժիշտը 14 տարեկան էր, ծնողները տեղափոխվում են Սենտ-Լուիս, որտեղ էլ նա սիրահարվում է ջազին: Իսրայելական բանակում ծառայելուց հետո Քոենը որոշում է սովորել կոնտրաբաս նվագել սովորել: 1992-ին Ավիշայը տեղափոխվում է Նյու Յորք: Սկզբնական շրջանում շինարարական հրապարակում աշխատում է որպես բանվոր, սակայն կամաց-կամաց փառք է ձեռք բերում երաժշտական շրջանակներում: Համագործակցել է դաշնակահար Դանիլո Պերեսի, Գրեմմիի դափնեկիր Չիկ Կորիայի հետ, եղել վերջինիս նախագծերի մաս:
2003 թվականից սկսել է զբաղվել սոլո կարիերայով:
«Բեմն այն վայրն է, որտեղ Քոենն իրեն տանն է զգում»,-երաժշտի մասին ասում են քննադատները, ովքեր շատ բարձր են գնահատում Քոենի և նրա տրիոյի ելույթները
Նոյյան տապան  -   Մշակույթ