ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Շառլ Ազնավուրին


ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Շառլ Ազնավուրին

  • 22-05-2017 16:23:23   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, ՀՀ ազգային հերոս Շառլ Ազնավուրին: ԱԺ նախագահի ուղերձում մասնավորապես ասվում է.
 
«Ժամանակի ու սերունդների միջով քայլող Ձեր արվեստը միավորում է տարբեր մշակույթներ, երկրներ ու ժողովուրդների: Այն ազգային ու համամարդկային է, երգարվեստի հանրահայտ ուղղություններից մեկին պատկանելով` միաժամանակ առանձնահատուկ` ազնավուրյան:
 
Նույնքան ինքնատիպ են Ձեր ձայնն ու կատարողական արվեստը, եւ այդ ամենի շնորհիվ Ձեր կատարմամբ հնչող երգերը երջանիկ ճակատագիր ունեն` երկար տարիներ վայելելով հանդիսատեսի սերն ու համակրանքը: Այսօր էլ իմ մեջ պահելով Ձեր երգերից ստացած անջնջելի տպավորություններս` ջերմությամբ եմ հիշում նաեւ Ձեզ հետ ունեցած հանդիպումներս Հայաստանում եւ Ֆրանսիայում»:
 
Ազգային ժողովի նախագահը մաղթել է առողջություն, արեւշատություն եւ ամենայն բարիք: 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն