Առաջիկա օրերին հանրապետությունում սպավում է անձրև և ամպրոպ


Առաջիկա օրերին հանրապետությունում սպավում է անձրև և ամպրոպ

  • 22-05-2017 16:32:58   | Հայաստան  |  Հասարակություն

Հանրապետության տարածքում`
 
Մայիսի 23-ին՝ օրվա երկրորդ կեսին, մայիսի 24-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, մայիսի 25-ի և 27-ի երեկոյան ժամերին հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Մայիսի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
Քամին` հարավ-արևմտյան` 3-8 մ/վ:
 
Օդի ջերմաստիճանը մայիսի մայիսի 25-27-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:
 
 
 
Երևան քաղաքում`
 
Մայիսի 23-ի օրվա երկրորդ կեսին, մայիսի 24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի  25-ի և 27-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ: Մայիսի26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
 
 
Երևան քաղաքի մայիսի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
 
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 33.40C (1995 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 7.80C (1991 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 18.80C
Նոյյան տապան  -   Հասարակություն