Նոր Գեղի - Արգել - Արզական – Հրազդան ճանապարհահատվածում ընթանում են ճանապարհաշինական աշխատանքներ (Տեսանյութ)


Նոր Գեղի - Արգել - Արզական – Հրազդան ճանապարհահատվածում ընթանում են ճանապարհաշինական աշխատանքներ (Տեսանյութ)

  • 22-05-2017 16:45:27   | Կոտայքի մարզ  |  Մամլո հաղորդագրություն



ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանն այցելել է Կոտայքի մարզ, որտեղ ընթացքի մեջ են Նոր Գեղի - Արգել - Արզական – Հրազդան ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքները:
 
Շինարարությունն իրականացվում է «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի շրջանակներում:
 
Շինաշխատանքները մեկնարկել են անցած տարվա սեպտեմբերին, սակայն եղանակով պայմանավորված՝ ձմռանը դադարեցվել էին: Մարտ ամսից աշխատանքները վերսկսվել են, անձրևների դադարելուն պես շինարարությունը կարագանա:
 
Արդեն իսկ ասֆալտապատվել է գրեթե 3 կմ ճանապարհահատված, վերանորոգվել են հենապատերը, կառուցվել են նորերը: Դրանց որակը Վահան Մարտիրոսյանին այդքան էլ չի գոհացրել: Նա հանձնարարել է հնարավորին արագ շտկել թերությունները:
 
Շարունակվում են նաև ջրահեռացման համակարգերի և մայթերի վերականգնման աշխատանքները: Վերականգնվող ճանապարհահատվածն անցնում է Քարաշամբ, Թեղենիկ, Արզական և Բջնի համայնքներով: Այդ իսկ պատճառով շինարարության ընթացքում հաճախ համայնքի ղեկավարները հարցեր են բարձրացնում, որոնց 
պարտադիր ընթացք է տրվում:
 
Բջնիում, օրինակ, համայնքի ղեկավարը խնդրել է նախատեսված երկու մայթի փոխարեն մեկը կառուցել, ինչի հաշվին ճանապարհի երթևեկելի հատվածը կլայնանա. այս դեպքում դա ավելի նպատակահարմար է:
 
Վահան Մարտիրոսյանը հորդորեց մշտապես աշխատել համայնքների ղեկավարների հետ և քննարկել բոլոր առաջարկությունները:
 
Ծրագրի շրջանակներում, ընդհանուր առմամբ, վերականգնվելու է շուրջ 19 կմ հանրապետական և համայնքային նշանակության ճանապարհ: Աշխատանքներն, ըստ պայմանագրի, ավարտվելու են նոյեմբերի վերջին, որից հետո 3 տարի անընդմեջ նույն ճանապարհաշինական ընկերությունները կիրականացնեն ճանապարհահատվածների ընթացիկ ամառային և ձմեռային պահպանությունը:
 
Կոտայքի մարզ այցելության ընթացքում Վահան Մարտիրոսյանը եղել է նաև Նոր Հաճընում, որտեղ քննարկվել է կամրջի լուսավորությունը վերականգնելու հարցը:
 
Արդեն իսկ պայմանավորվածություն կա «Philips Lighting» կազմակերպության հայաստանյան ներմուծող «Կոնսէլ» ընկերության հետ` սեփական միջոցներով ժամանակակից, էներգախնայող բարձրակարգ լամպերով լուսավորելու Նոր Հաճընի կամուրջը։
 
Այլ մանրամասներ՝ տեսանյութում...
 
ՀՀ տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play