Ադրբեջանական զինուժը շփման գծի հյուսիսային ուղղությամբ կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ


Ադրբեջանական զինուժը շփման գծի հյուսիսային ուղղությամբ կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ

  • 22-05-2017 17:04:09   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 21-ին և լույս 22-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 80 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 750 կրակոց:
 
Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը շփման գծի հյուսիսային ուղղությամբ կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (4 արկ):
 
Նախարարության  մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն