Մինսկի խմբի համանախագահող երկրները մոտ ժամանակներում կգտնեն ավելի քան 20 տարի տևող ԼՂ հարցի լուծումը.Ռեջեփ Թայիփ Էրդողան


Մինսկի խմբի համանախագահող երկրները մոտ ժամանակներում կգտնեն ավելի քան 20 տարի տևող ԼՂ հարցի լուծումը.Ռեջեփ Թայիփ Էրդողան

  • 22-05-2017 18:03:20   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Մայիսի 22-ին Ստամբուլում տեղի է ունեցել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) հիմնադրման 25-ամյակին նվիրված հոբելյանական գագաթնաժողովը:  Գագաթաժողովը բացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: 
 
Անդրադառնալով գագաթաժողովին Ադրբեջանի ԱԺ նախագահ Օքթայ Ասադովի ելույթում Հայաստանին հասցեագրված մեղադրանքներին՝ ՀՀ ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանը նշել է, որ Ադրբեջանի ներկայացուցիչը կրկին փորձ կատարեց օգտագործել ՍԾՏՀ ամբիոնը` ներկայացնելու ԼՂ հակամարտության աղավաղված պատկերը: 
 
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի ելույթից հետո նախագահողը` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, համաձայնելով, որ ՍԾՏՀ-ն ԼՂ-ի հիմնահարցի քննարկման հարթակ չէ, նշել է, որ այս խնդրով զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունները, որոնց ներկայացուցիչներից մեկը` ՌԴ-ն, գտնվում է դահլիճում:
 
Էրդողանը հույս է հայտնել, որ Մինսկի խմբի համանախագահող երկրները մոտ ժամանակներում կգտնեն ավելի քան 20 տարի տևող այս խնդրի լուծումը:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play