Փաստաբան Ինեսսա Պետրոսյանը հրավիրվել է դատախազություն


Փաստաբան Ինեսսա Պետրոսյանը հրավիրվել է դատախազություն

  • 22-05-2017 18:01:56   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու սպանության գործով տուժող կողմի ներկայացուցիչ, հայտնի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն, որպեսզի դատարանում իրեն ուղղված հայհոյանքների և սպառնալիքների վերաբերյալ նյութեր նախապատրաստվեն և հարուցվի քրեական գործ:
 
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Ինեսսա Պետրոսյանը:
 
«Դիմել եմ գլխավոր դատախազին, որպեսզի այդ փաստի վերաբերյալ նյութեր նախապատրաստվեն, հարուցվի քրեական գործ: Խնդիրն այն է, որ բավական երկար ժամանակ է անցել և ինձ նոր են հրավիրում Էրեբունու բաժին բացատրություն վերցնելու, այսօր նաև հրավիրվել եմ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն»:
 
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից էլ Tert.am-ին հայտնեցին, որ փաստաբան Ինեսսա Պետրոսյանի վերաբերյալ հրապարակումներին ոստիկանությունը ծանոթ է և ոստիկանության կողմից իրականացվում են համապատասխան գործողություններ:
 
Նշենք, որ բացի դատարանում հնչեցրած հայհոյանքներից, Ինեսսա Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում սպառնալիք պարունակող բովանդակությամբ նամակներ էր հրապարակել, որը փաստաբանին էր ուղարկել Նարինե Արզումանյան անունով օգտատերը:
 
Այդ առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը փաստաբան Ինեսսա Պետրոսյանի պաշտպանության համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու և ՀՀ քրեական օրենսգրքով արգելված արարք կատարած անձանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել նպատակով դիմում է ներկայացրել ՀՀ ոստիկանության պետին:Փաստաբանների պալատի կողմից տարածված հաղորդագրության մեջ ասվում է. « Փաստաբան Ինեսսա Պետրոսյանի պաշտպանության համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու և ՀՀ քրեական օրենսգրքով արգելված արարք կատարած անձանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու նպատակով ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը 20.05.2017 թվականին դիմում է ներկայացրել ՀՀ ոստիկանության պետին»:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play