Հայաստանում մեկնարկում է «Գեղարվեստական կրթության միջազգային շաբաթը»


Հայաստանում մեկնարկում է «Գեղարվեստական կրթության միջազգային շաբաթը»

  • 22-05-2017 18:31:38   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 Գեղարվեստական կրթության դերն ու նշանակությունը կարևորվում է ամբողջ աշխարհում: Այդ մասին է վկայում նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 36-րդ նստաշրջանը, որտեղ, 2012 թվականից ի վեր, յուրաքանչյուր տարվա մայիս ամսվա չորրորդ շաբաթը հռչակվել է «Գեղարվեստական կրթության միջազգային շաբաթ»: Հայաստանի Հանրապետությունն այս կարևոր նախաձեռնությանը միացել է 2012 թվականից: 2012-2016 թթ. հանրապետությունում իրականացվել է 199 միջոցառում,  նպատակային բազմաբնույթ ծրագրեր` 8486 մասնակիցով:
 
     ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ այս տարի ևս մայիսին Երևանում և ՀՀ մարզերում կիրականացվեն շուրջ 35 նպատակային բազմաբնույթ ծրագրեր և միջոցառումներ /վարպետության դասեր, ուսումնամեթոդական և գործնական ծրագրեր, տեսական առարկաների վիկտորինա, փառատոներ, մանկական երաժշտական բեմադրություններ, երաժշտական և պարային համերգներ, ցուցահանդեսներ, պետական պատվերով հրատարակված երաժշտական գրականության նվիրաբերում և այլն/:
     «Գեղարվեստական կրթության միջազգային շաբաթը» մեր երկրի արձանագրած ձեռքբերումների և իրականացվող ծրագրերի յուրօրինակ հանրագումար-ստուգատես է, որի ընթացքում հանրությանը կներկայացվի գեղարվեստական կրթության կարևորությունը, այս ասպարեզում արտերկրի առաջավոր փորձը, ինչպես նաև ոլորտի զարգացմանը նպատակաուղղված այն բոլոր նախադրյալները, որոնք ստեղծվել ու ամրապնդվում են ՀՀ կառավարության, պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ծրագրերով:  Ոլորտի զարգացումը ՀՀ մշակույթի նախարարության ծրագրային գերակայություններից է, բնականաբար, շաբաթվա ընթացքում լայնորեն կներկայացվեն և կլուսաբանվեն նախարարության իրականացրած և ընթացիկ ծրագրերը:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play