Գյումրիում տեղի ունեցավ Թումո Գյումրիի երկրորդ տարեդարձին նվիրված «Հոգիս» ներկայացումը


Գյումրիում տեղի ունեցավ Թումո Գյումրիի երկրորդ տարեդարձին նվիրված «Հոգիս» ներկայացումը

  • 22-05-2017 18:54:14   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ուրախ ենք հայտարարել, որ Թումո Գյումրին երկու տարեկա՛ն է։ 2015-ի մայիսին՝ Թումոյի, Հայկական բարեգործական ընդհանուր միության համագործակցությամբ, «Շանթ» հեռուստաընկերության նախաձեռնությամբ Գյումրիում բացվեց թվով երրորդ Թումո կենտրոնը։ Իր գործունեության երկու տարիների ընթացքում կենտրոնը բազմաթիվ ձեռքբերումներ է ունեցել։
 
Կենտրոնի տարեդարձի կապացությամբ մայիսի 21-ին Գյումրիի Վարդան Աճեմյանի դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ «Հոգիս» ներկայացումը, որը Թումոյի
և ՀԲԸՄ համագործակցության ևս մի արդյունքն է։ Տարվա ընթացքում Նյու Յորքում և Երևանում հաջողությամբ բեմադրված «Հոգիս» ներկայացման մասնակիցներն են Նոր Նորքի Հայորդաց տան սաների պարային խմբերը և Թումոյի երաժշտական խմբեր Թմբաթան և Pyramidz-ը։ Ներկայացմանը հրավիրված էին Գյումրիի մշակութային և հասարակական գործիչներ, պաշտոնյաներ և Թումոյի՝ երաժշտությամբ հետաքրքրվող ուսանողներ։
 
Թումո Գյումրիի երկու տարվա գործունեության ձեռքբերումներից է այն, որ կենտրոնը այժմ ունի 2000-ից ավելի ակտիվ ուսանող, որոնցից 1000-ը միացել են Թումոյին վերջին տարվա ընթացքում՝ տարածքի ընդլայնման և սարքավորումների համալրման շնորհիվ։ Ոսանողները տարվա ընթացքում մասնակցել են ավելի քան 500 մշտական դասընթացների և հատուկ աշխատարանների։ Կարևոր նշանակություն ունեցավ նաև Գյումրիի դրամատիկական թատրոնում Բարեկենդան 2017 տոնակատարությունը, որին Թումոյի Թմբաթա խմբի հետ միասին ելույթ ունեցան Թումո Գյումրիի ուսանողներ։ 2016-ի դեկտեմբերին ԳՏԿ-ում անցկացված Հեքեթոնի ընթացքում հաղթող թիմերից 3-ը՝ ներառյալ գլխավոր մրցանակակիր թիմը, կազմված էին Թումո Գյումրիի ուսանողներից և ներկայացնում էին Թումոն։ Պատանիները աչքի ընկան հաջողություններով ոչ միայն տեխնոլոգիաների ոլորտում, այնպես էլ՝ արվեստի։ 2016-ի Վենետիկի ճարտարապետական բիենալեում Հայաստանի ազգային ցուցադրության մի մաս էր կազմում թումոցիների՝ գերմանացի արվեստագետ Կատարինա Ռոթերսի աշխատարանի ընթացքում ստեղծած «Այցելելով հետերկրաշարժային Գյումրին» ֆոտոշարքը։ Նույն աշխատարանի ընթացքում՝ Թումո Գյումրիի ուսանող Մարտին Մանուկյանի հեղինակած լուսանկարը 2017-ի մարտին ընդգրկվեց Իտալիայում անցկացվող միջազգային Arte Laguna ժամանակակից արվեստի մրցույթի լուսանկարչական կատեգորիայի եզրափակչում և մասնակցեց Վենետիկի Արսենալում անցկացված ցուցահանդեսին։
 
Այս ամենը միայն մի մասն է այն բոլոր արդյունքներից, որ Թումո Գյումրիի ուսանողները գրանցում են ամեն օր։ Գալիք տարիների համար նախատեսվում են բազմաթիվ այլ նախաձեռնություններ, և դրանցից գլխավորն է Թումո Գյումրիի ապագա շենքի՝ քաղաքի առաջին թատրոնի վերականգնումը։ Սրա շնորհիվ կենտրոնը հնարավորություն կունենա է՛լ ավելի մեծ քանակով ուսանողների ներգրավել Թումոյի ծրագրի մեջ և լիովին նոր հնարավորություններով լի առօրյա ապահովել ուսանողներին։
 
Հավելյալ տեղեկությունների, ինչպես նաև հարցազրույցներ կազմակերպությունների համար խնդրում ենք զանգահարել Թումոյիհաղորդակցման ղեկավար Զառա Բուդաղյանին՝ 077 33 28 21 հեռախոսահամարով։
 
Սիրով,
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն
Հաղորդակցման թիմ
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play