Ձեր սերունդը կկերտի ավելի ուժեղ Հայաստան›› Էդուարդ Շարմազանովը


Ձեր սերունդը կկերտի ավելի ուժեղ Հայաստան›› Էդուարդ Շարմազանովը

  • 22-05-2017 19:38:04   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը  ՀՀԿ ‹‹Անդրանիկ Մարգարյան›› քաղաքական դպրոցի ունկնդիրների համար հանդես է եկել ‹‹Ազգային գաղափարախոսության արդիականությունը›› թեմատիկ դասախոսությամբ:
 
ՀՀ Աժ փոխնախագահը կարևորել է նոր սերնդի շրջանում ազգային և քրիստոնեական արժեքների արմատավորումն ու զարգացումը: Թեմատիկ դասախոսությունից հետո ‹‹Անդրանիկ Մարգարյան››-ի անվան քաղաքական դպրոցի ունկնդիրները տարբեր խնդիրների շուրջ իրենց հարցերն են ուղղել ՀՀ ԱԺ  փոխնախագահին: 
‹‹Մենք հաճախ ենք տարբեր հարթակներում և տարբեր ձևաչափերով հանդիպումներ ունենում երիտասարդների հետ: Վերստին համոզվեցի, որ անկախ տարիքային տարբերություններից սերունդների միջև կա ընդհանուր մոտեցում ազգային գաղափարախոսության և քրիստոնեական արժեքների պահպանման ու զարգացման գործում: Ազգային համերաշխությունը, Հայրենիքի հզորացումը, Արցախի և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցերում միասնականության դրսևորումը մեր համար ազգային անվտանգության հարց է: Համոզված եմ, որ անկախության ձեր սերունդը կկերտի ավելի ուժեղ Հայաստան››,- ասել է Էդուարդ Շարմազանովը:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն