Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետթատրոնը մայիսի 22-ից 30-ը հյուրախաղերով հանդես կգա Ռուսաստանի Դաշնությունում


Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետթատրոնը մայիսի 22-ից 30-ը հյուրախաղերով հանդես կգա Ռուսաստանի Դաշնությունում

  • 22-05-2017 19:51:15   | Ռուսաստան  |  Մշակույթ

 
Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետթատրոնը մայիսի 22-ից 30-ը հյուրախաղերով հանդես կգա Ռուսաստանի Դաշնությունում և կներկայացնի Ա. Ծովակի «Խնայեցե՛ք տղամարդկանց» կատակերգությունը: Ներկայացման պրեմերիան կայանալու է Դոնի-Ռոստովում,մայիսի 24-ին: Թատրոնը մեկնում Դոնի –Ռոստով` գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանի հրավերով:
 
Տարիներ առաջ այս ներկայացումը խաղացանկային է եղել,ու այն հրաշալի հաղթարշավ է ունեցել: Հետևաբար որոշվել է ,որ այն կրկին պետք է վերաբեմադրվի, բայց միանգամայն այլ շեշտադրումներով: Նշենք,որ աբելյանցիները ներկայացումը խաղալու են ռուսերենով:
Բացի ներկայացումը, վանաձորցի արտիստները Կրասնոդարում ու Հայկաձորում կներկայացնեն նաև գրական-երաժշտական երեկո ազգային-հայրենասիրական թեմաներով: Տեղեկացնենք,որ մայիսի 24-ին կլինեն Ռոստովում, մայիսի 26-ին՝ Անապայում, մայիսի 28-ին՝ Հայկաձորում, մայիսի 29-ին՝ Կրասնոդարում:
Նոյյան տապան  -   Մշակույթ