Կադրային ջարդ Երևանի թիվ 79 մանկապարտեզում


Կադրային ջարդ Երևանի թիվ 79 մանկապարտեզում

  • 23-05-2017 13:33:19   | Հայաստան  |  Հասարակություն

Երևանի թիվ 79 մանկապարտեզի դաստիարակներից Անահիտ Կոմիտասյանից դիմում-բողոք եմ ստացել մանկապարտեզի նորանշանակ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի գործողությունների վերաբերյալ: Կադրային ջարդ է սկսվել մանկապարտեզում, տասնյակից ավելի աշխատողներ տնօրենի ժ/պ-ի պահանջով դիմում են գրել ու ազատվել աշխատանքից, «Օգնիր մանկապարտեզիդ» ծրագրին մասնակցելու համար հավաքած գումարը որակել է որպես դրամահավաքություն և այդ պատրվակով դաստիարակից ևս պահանջել է դիմում գրել և ազատվել, որից նա հրաժարվել է:
 
Տիկին Կոմիտասյանը պնդում է, որ սա ունի մեկ նպատակ՝ ազատվել մանկապարտեզի հին կադրերից, փոխարենը բերել իր կադրերը, և սա արվում է անազնիվ մեթոդներով: Այս փաստը խոսում է Երևանի քաղաքապետարանի վերահսկողական զրոյական մակարդակի մասին:
 
Դեպքի առնչությամբ դիմել եմ քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ խնդրելով ուսումնասիրել դաստիարակի կողմից մատնանշված փաստերը, արդյունքների մասին տեղեկացնել ինձ՝ որոնք կհրապարակայնացվեն:
 
Տեղի է ունեցել Աշխատանքային օրենսգրքի կոպիտ խախտում, քանի որ աշխատողը առանց նկատողությունների 1 օրվա մեջ ազատվել է աշխատանքից: Այս փաստը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին կարող է կանգնեցնել դատարանի առջև:
 
Նկարում Անահիտ Կոմիտասյանի՝ աշխատանքից ազատվելու հրամանն է:
 
Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու անդամ
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play