«Արվեստագետի Ձեր հարուստ գործունեությունը երգ ու երաժշտություն ստեղծելու ուրույն ճանապարհ է, որով շարժվում եք մի քանի տասնամյակ».Արա Բաբլոյան


«Արվեստագետի Ձեր հարուստ գործունեությունը երգ ու երաժշտություն ստեղծելու ուրույն ճանապարհ է, որով շարժվում եք մի քանի տասնամյակ».Արա Բաբլոյան

  • 23-05-2017 13:49:50   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սաթյանին:
ՀՀ ԱԺ նախագահի ուղերձում մասնավորապես ասվում է.
 
«Արվեստագետի Ձեր հարուստ գործունեությունը երգ ու երաժշտություն ստեղծելու ուրույն ճանապարհ է, որով շարժվում եք մի քանի տասնամյակ: Ձեր բազմաժանր, այդ թվում` դասական ու հանրամատչելի ստեղծագործությունները, աչքի են ընկնում ինքնատիպությամբ, ժամանակի խորին զգացողությամբ ու առանձնահատուկ մեղեդայնությամբ` հնչելով տարբեր նվագախմբերի ու երգիչների կատարմամբ, հաճույք պատճառելով հանդիսատեսին:
Ղեկավարելով Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միությունը` Դուք հաջողությամբ եք համատեղում բարձրաճաշակ արվեստագետի ու հմուտ կազմակերպչի բնատուր ունակությունները»:
Ազգային ժողովի նախագահը հոբելյարին մաղթել է առողջություն, ստեղծագործական հաջողություններ եւ ամենայն բարիք: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն