Աթլետիկայի Եվրոպայի թիմային առաջնությանը կմասնակցեն առաջին համարները
23-05-2017 14:01:51 | Հայաստան | Սպորտ
Աթլետիկայի Հայաստանի հավաքականը հունիսի 24-25-ը Մալթայում կմասնակցի Եվրոպայի թիմային առաջնությանը: Տղամարդկանց եւ կանանց պայքարում մեր երկիրը կներկայացնի 16 մարզիկ: Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նարինե Շահբազյանը ՀԱՕԿ լրատվականին հայտնեց Եվրոպա մեկնող թիմի կազմը:
Տղամարդիկ. Տիգրան Մկրտչյան, Երվանդ Մկրտչյան, Նարեկ Ղուկասյան, Գոռ Ներկարարյան, Լեւոն Աղասյան, Ռոման Ալեքսանյան, Մանուկ Մանուկյան, Մելիք Ջանոյան, Արամայիս Սարգսյան:
Նարինե Շահբազյանը նշեց, որ մինչեւ Եվրոպայի առաջնությունը հավաքականը հունիսի 6-20-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի Ծաղկաձորում.
«Հայաստանի առաջնությունում գրանցված արդյունքները ցույց են տալիս, որ Եվրոպա մեկնող աթլետները պատրաստ են լավագույնս հանդես գալու: Հիմնականում առաջատար աղջիկների հետ ենք մեծ հույսեր կապում: Կարծում եմ` հաջող կմասնակցեն:
Փորձը ցույց է տվել, որ մեր աթլետները կարող են մրցանակային տեղեր զբաղեցնել, նույնիսկ չեմպիոն դառնալ: Այնպես որ, մեդալ էլ կարող է լինել: Բայց առաջնությունը թիմային է եւ պետք է պայքարենք թիմով լավ տեղ զբաղեցնելու համար»,- նշեց ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը:
Գայանե Չիլոյանը, Անգելինա Ավագյանը, Էլլադա Ալավերդյանը, Դավիթ Սարգսյանը եւ Յուրա Խաչատրյանը հունիսի 3-ին Ստամբուլում կմասնակցեն Բալկանյան երկրների պատանիների անհատական առաջնությանը:
Նախատեսվում է նաեւ, որ մի քանի աթլետ հանդես կգա Վրաստանի բաց առաջնությունում (մայիսի 26-28):