Դիարբեքիրի պատմական Սուր շրջանում սկսվել է թաղամասերի քանդումը, բնակիչները տարհանվում են (լուսանկարներ)


Դիարբեքիրի պատմական Սուր շրջանում սկսվել է թաղամասերի քանդումը, բնակիչները տարհանվում են (լուսանկարներ)

  • 23-05-2017 14:33:09   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

Այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Դիարբեքիրի պատմական Սուր շրջանում սկսվել է թաղամասերի քանդումը, բնակչությունը բռնի տարհանվում է, այս մասին հայտնում է թուրքական «Էվրենսել» պարբերականը:
 
Նշենք, որ օրեր առաջ Սուրի բնակիչները դիմադրություն էին կազմակերպել ու թույլ չէին տվել բուլդոզերներին մտնել թաղամասեր:
 
Թուրք-քրդական բախումների հետևանքով խոշոր ավերածությունների ենթարկված Սուրի շրջանում ռազմական գործողություններից տուժել է ավելի քան 40.000 խաղաղ քաղաքացի:
 
Հիշեցնենք, որ Սուրում թուրքական հատուկ ուժերի գործողությունները սկսվել էին 2015թ.-ի սեպտեմբերի 6-ին և ավարտվել 2016թ.-ի մարտի 10-ին:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play