Երևան - Լոս Անջելես հեռուստակամուրջ. Հայաստանում կառուցվելու է աշխարհի ամենաերկար Զիփլայնը (տեսանյութ)


Երևան - Լոս Անջելես հեռուստակամուրջ. Հայաստանում կառուցվելու է աշխարհի ամենաերկար Զիփլայնը (տեսանյութ)

  • 23-05-2017 15:58:52   | ԱՄՆ  |  Նոյյան Տապան TV



 
«Յելլ էքսթրիմ Պարկ» նախագիծը հիմնադրվել է 2015 թվականին բնակլիմայական պայմաններով, աշխարհագրական և ռելիեֆային դիրքովու կառուցվածքով ամենահամապատասխան  գոտում՝ ՀՀ Տավուշի մարզի Ենոքավան համայնքում:  
Նախագիծը նպատակ ունի  Հայաստանում զարգացնել արկածային և էքսթրեմալ զբոսաշրջությունը և դառնալ  տարածաշրջանի էքսթրեմալ զբոսաշրջության  խոշոր կենտրոն,  սահմանամերձ համայնքներում ստեղծել նոր աշխատատեղեր, աշխուժացնել համայնքային կյանքը և խրախուսել առողջ ապրելակերպը: 
Այժմ արդեն ակտիվ հանգստի սիրահարները հանարավորություն ունեն «Յելլ էքսթրիմ Պարկում» կազմակերպել իրենց ժամանցը՝ օգտվելով էքսթրեմալ սպորտի և ակտիվ հանգստի հետևյալ տեսակներից՝
Զիփլայն (ZipLine), պարագլայդինգ (Paragliding), Ռոփպարկ (Rope Park), քառանիվ մեքնայով արտաճանապարհային երթևեկություն (Off-road), լեռնահեծանվավազք (Mountain Biking), փեյնթբոլ (Paintball), ձիով արշավներ(Horseback Riding), ինտելեկտուալ, տրամաբանական խաղեր (Rest Area/ Board Games):
ZipLine- «Յելլ էքսթրիմ Պարկ»-ի առաջին կանգառըZipLine-ն է, որը թույլ է տալիս էքսթրեմալ սպորտի սիրահարներին ճոպանի եւ սեփական ձգողականության ուժի շնորհիվ մի վայրից հասնել մյուս վայրը: Yell Extreme Park-ը առաջարկում է Zipline-ի 5 ճոպանագիծ՝ 135մ, 200մ, 268մ, 375մ եւ 750մ երկարությամբ: Ճոպանների բարձրությունը 200-300մ է: Բոլոր ճոպաններով թռչելու համար պահանջվում է մոտ 1.5 ժամ: Մեկ թռիչքի տեւողությունը 30 վայրկյանից 2 րոպե է: Մինչ թռիչքը՝ տեղի է ունենում 15 րոպե տեւողությամբ թրեյնինգ՝ անվտանգության կանոնների վերաբերյալ, իսկ մեկ ճոպանից մյուսին տեղափոխվելու համար անհրաժեշտ է քայլել՝ 5-ից 20 րոպե:
Paragliding-Պարագլայդինգը բարձրունքից թռիչքներն են, որոնք տևում են մինչև 30 րոպե՝ կախված եղանակային պայմաններից: Թռիչքները իրականացվում են մասնագետի հետ միասին:
Rope Park - Ամենազանազան փորձությունները ծառերի վրա:Պետք է պահել հավասարակշռությունը պարանների վրա, անցնել կամուրջների վրայով և մագլցել այլ խոչընդոտների միջով: Այդ ամենից բացի կա նաև ծառից ծառ տեղափոխվելու այլ միջոց, որը կարճ ZipLine-ներն են:Rope Park-ի ընդհանուր մակերեսը 3.000մ² է:
Off-road-ըսպորտային ակտիվ հանգստի տեսակ է, որ ներառում է քառանիվ մեքենայով արտաճանապարհային բազմաթիվ խոչընդոտների, բարդությունների և արգելքների հաղթահարում՝ ուղևորություն և մեքենավարում ավազից, գետերից, ժայռերից և ցեխերից պատրաստված անհարթ ճանապարհների վրա:
Mountain Biking- Լեռնային հեծանվասպորտը ճանապարհից դուրս երթևեկությունն է՝ մասնավորապես, լեռնային ուղիներով, որոնք ի տարբերություն քաղաքային հեծանվասպորտի բավականին բարդ են: 
Paintball-ը թիմային խաղ է, որի ժամանակ օգտագործվում են մարկերներ, կրակում միմյանց վրա գունավոր գնդակներով, որոնք հարվածի ժամանակ պայթում են: Մասնակիցները կրում են հատուկ համազգեստ, որը նախատեսված է հենց Paintball-ի համար:
Horseback Riding-Ձիով արշավներ, որոնք կարող են տեւել 20 րոպեից մինչեւ 7 օր: Վերջիններս տեղի են ունենում մոտակա դաշտերում եւ անտառներում, իսկ գիշերակացը` վրաններում (մի քանի օրյա արշավների դեպքում):
Rest Area/ Board Games-Հանգստի գոտի, որտեղ կարելի է խաղալ «Այլ կերպ», «Մոնոպոլիա», «Շախմատ» և այլ հետաքրքիր խաղեր:
 
Նոյյան տապան  -   Նոյյան Տապան TV

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play