«Սևան Ստարտափ Սամմիթ 2017»-ի հայտերը ընդունվում են մինչև հունիսի 20-ը


«Սևան Ստարտափ Սամմիթ 2017»-ի հայտերը ընդունվում են մինչև հունիսի 20-ը

  • 23-05-2017 16:09:18   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 «Սևան Ստարտափ Սամմիթ 2017» ամենամյա վրանային բիզնես ֆորումի մասնակցության հայտերը շարունակվելու են ընդունվել մինչև հունիսի 20-ը: Այս տարի սամմիթի կազմակերպիչները ակնկալում են հյուրընկալել ավելի քան 1000 մասնակիցներ: Այդ թվում ՝ 
Ստարտափ թիմեր. 
 
Նախատեսվում է 70 տարբեր զարգացման փուլերում գտնվող թմերի մասնակցություն բաղկացած 1-5 անդամենրից, ովքեր հանդես կգան իրենց նախագծերով: 40,000$-ից կազմված ընդհանուր մրցակցային ֆոնդը կբաշխվի 15 թիմերի միջև, որոնք կմասնակցեն 6 տարբեր մրցույթներում:
Ծրագրավորողների թիմեր.
Նախատեսվում է 30 թիմի մասնակցություն բաղկացած 2-4 անդամներից, ովքեր կմասնակցեն Campathon-ին, որտեղ նրանք հանդես կգան  ծրագրային լուծումներով՝ մշակված 24 ժամում: Լավագույն երկու թիմերը կստանան համապատասխանաբար 1000$ և 500$: 
Ներդրողներ.
Սամմիթին կարող են մասկացել ներդրումային կազմակերպություններ, վենչուրային ֆոնդեր, անհատ ներդրողներ և հրեշտակ ներդորղներ: Այս տարի առաջին անգամ տեղի կունենա Camp Fire Pitch-ը, որի շրջանակներում Business Stage թիմերը կներկայացնեն իրենց նախագծերը:
Կամավորներ.
Բոլոր նրանք, ովքեր չունեն ստարտափ, ծրագրավորող չեն, ներդրում չեն կարող կատարել, բայց ցանկանում են ամեն կերպով մասնակցել սամմիթին, կարող են դառնալ սամմիթի կամավորական թմի անդամ (տևողությունը՝ հուլիսի 1-31): 
Լրագրողներ..
Սամմիթի առօրյան լուսաբանելու համար հրավիրվում են լրագրողներ: Սամմիթին նվիրված լավագույն հոդվածը կարժանանա հատուկ մրցանակի:
Լուսանկարիչներ.
Բոլոր տաղանդավոր լուսանկարիչները հրավիրվում են մասնակցել սամմիթին սեփական լուսանկարչական ապարատներով: Լավագույն լուսանկարի հեղինակը կստանա մրցանակ:
 
 
«Սևան Ստարտափ Սամմիթ»-ը հոգում է վերոնշյալ մասնակիցների բոլոր ծախսերը: Դիմումների վերջնաժամկետն է հունիսի 20-ը
Ստարտափները, ծրագրավորողների թիմերը և ներդրողները կարող են դիմել այստեղ՝ www.sss.am
Կամավորները կարող են դիմել այստեղ ՝ https://goo.gl/forms/9I15vh98pAUowdLE2
Լրագրողները կարող են դիմել այստեղ՝ https://goo.gl/forms/AeFc1j7a3bNYR4iG2
Լուսանկարիչնեչը կարող են դիմել այստեղ՝  https://goo.gl/forms/CaYlvaC0kR07vJsy2
           Հիշեցնենք, որ «Սևան Ստարտափ Սամմիթ 2017»-ը տեղի է ունենալու հուլիսի 24-ից 31-ը։ Սամմիթը կազմակերպում են «Ստարտափ Արմենիա» հիմնադրամը և «ԳլոբալԷյԷմ» ՀԿ-ն։
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն