Քարվաճառ-Վարդենիս ճանապարհը բաց է. իրականացվել են պայթեցման աշխատանքներ


Քարվաճառ-Վարդենիս ճանապարհը բաց է. իրականացվել են պայթեցման աշխատանքներ

  • 23-05-2017 20:02:28   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ Քարվաճառ - Վարդենիս միջպետական ճանապարհի 23-րդ կիլոմետրին քարաթափման վտանգը վերացնելու համար նախատեսված պայթյունն առավոտյան տեխնիկական պատճառներով հետաձգվել էր: Ժայռաբեկորի պայթեցումն իրականացվել է ժամը 16:40-ին: Նշված ճանապարհահատվածում իրականացվել են մաքրման աշխատանքներ: Ժամը 17:30-ից այն բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության համար:
 
 
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել ԱԻՊԾ ճգնաժամային կառավարման կենտրոն՝ շուրջօրյա գործող հետևյալ հեռախոսահամարներով՝
 
 
047-94-09-11, 047-94-39-11
 
 
Գործում է նաև բջջային անվճար հեռախոսակապ՝ 1-0-1, 9-1-1, 1-1-2 համարներով:
Նոյյան տապան  -   Հասարակություն