Առաջատար գեղասահորդները հաղթել են Հայաստանի առաջնությունում


Առաջատար գեղասահորդները հաղթել են Հայաստանի առաջնությունում

  • 24-05-2017 11:29:23   | Հայաստան  |  Սպորտ

Ավարտվեց գեղասահքի Հայաստանի բաց առաջնությունը։ Մրցումային երկրորդ օրը գեղասահորդները հանդես եկան ազատ ծրագրով։
 
Մեծահասակների մրցույթի տղամարդկանց մենասահքում Հայաստանի չեմպիոն դարձավ Սլավիկ Հայրապետյանը, իսկ կանանց մենասահքում՝ Անաստասիա Գալուստյանը։
 
Թինա Կարապետյան/Սիմոն Պրու Սենեկալ պարային երկյակը առաջինն էր եւ միակ զույգը։
 
Առաջնությանը ներկա էր Չմշկորդների միջազգային միության (ISU) փոխնախագահ Ալեքսանդր Լակերնիկը՝ Ռուսաստանից:
 
Ցուցադրական ելույթով հանդես եկավ Վիկտորյա Ազրոյան/Ֆիլիպ Խարիսով պարային երկյակը։
 
Նոյյան տապան  -   Սպորտ