Թշնամին անցած գիշեր բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել է նաև 60 և 82 ականանետեր և նռնականետ


Թշնամին անցած գիշեր բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել է նաև 60 և 82 ականանետեր և նռնականետ

  • 24-05-2017 11:53:04   | Ադրբեջան  |  Քաղաքական

Մայիսի 23-ին և լույս 24-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 95 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1140 կրակոց: Արցախի հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են նաեւ, որ բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը շփման գծի հարավարևելյան ուղղությամբ կիրառել է նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետեր (14 արկ) և հաստոցավոր ավտոմատ նռնականետ (41 արկ):
 
Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում հայկական կողմը որևէ կորուստ չի ունեցել:
ՊԲ առաջապահ զորամասերը ադրբեջանական զինուժի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:
Նոյյան տապան  -   Քաղաքական